ՎիդեոՀուլիս 15/2022

Կոդ գրել՝ թուղթ ու գրիչով

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) քոլեջում, ի թիվս այլ մասնագիտությունների, կարելի է սովորել հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում: Այստեղ ուսանողները հիմնականում գրատախտակին և թուղթ ու գրիչով են սովորում կոդ գրել՝ ժամանակ առ ժամանակ հնարավորություն ունենալով օգտվել նաև տեխնիկայով համալրված լսարանից:

Համակարգչային մասնագիտությունը թուղթ ու գրիչով ուսանելու արդյունավետության վերաբերյալ կարծիքները տարբեր են: Մի մասն այն համարում է ժամանակատար և ոչ արդյունավետ, մինչդեռ կան ուսանողներ, որոնց կարծիքով «ավանդական» ձեռագրով գրելիս՝ կոդն ավելի լավ է տպավորվում:

Քանի որ թղթի վրա ծրագրավորումը փոքր-ինչ դժվար է պատկերացնել, մասնակցեցինք քոլեջի դասերից մեկին և նկարահանեցինք այն։ Նաև զրուցել ենք քոլեջում 27 տարի դասավանդող տ.գ.թ., դոցենտ Հրայր Ավետիսյանի և երկրորդ կուրսի ուսանողներ Մելս Թադևոսյանի ու Սվետլանա Նազարեթյանի հետ:

Հեղինակ՝

Ուսանողներ

Լիլիթ

Նազարեթյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան