applystudent

Ուսանողների ընդունելություն Հետք Մեդիա Գործարանում

Հետք Մեդիա Գործարանը հայտարարում է ընդունելություն 2024-2025 թթ․ ուսումնական տարվա համար:

Հետք Մեդիա Գործարանը շարունակում է կրթել ստեղծագործ լրագրողների, որոնք իրենց պատասխանատու հրապարակումներով իրազեկում և բացահայտում են՝ ազդելով հասարակական գործընթացների վրա։

Այս տարվա դասացուցակով մեր ուսանողները սովորելու են.

  • Հետաքննական լրագրություն,
  • Լրագրության ներածություն և գրելու հմտություններ,
  • Տվյալների լրագրություն,
  • Վիդեո լրագրություն,
  • Նկարահանում և մոնտաժ,
  • Վիզուալացում և գրաֆիկական դիզայն,
  • Ֆոտո լրագրություն,
  • Անգլերեն լրագրողների համար,
  • Փաստերի ստուգում,
  • Տնտեսական և ֆինանսական լրագրություն,
  • Էթիկա և մեդիա օրենսդրություն,
  • Թվային անվտանգություն,
  • Աուդիո և փոդքասթ։

Եթե հետաքրքրեց, դիմիր Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագրին։

Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։ Դիմելու հայտը՝ այստեղ։

Կրթական ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս)։ Դասերը կազմակերպվում են երկուշաբթիից ուրբաթ՝ երկու հերթափոխով. 10:00 - 13:00 և 14:30 - 17:30։

Հետք Մեդիա Գործարանի դասացուցակը

Հետք Մեդիա Գործարանում կարող են սովորել՝

  • 18 տարին լրացած մեդիա ոլորտով հետաքրքրված ՀՀ քաղաքացիները,
  • լրագրության կամ այլ ֆակուլտետների ուսանողները,
  • լրատվամիջոցներում աշխատող և ֆրիլանս լրագրողները։

Դիմեք Մեդիա Գործարան, եթե

  • գոնե մեկ-մեկ գիրք եք կարդում,
  • ուզում եք դառնալ լրագրող,
  • կարող եք օրական 4-6 ժամ հատկացնել դասերին և հանձնարարությունների կատարմանը,
  • սիրում եք հարցեր տալ և պատասխաններ եք փնտրում,
  • պահպանում եք վերջնաժամկետները,
  • պատրաստ եք աշխատել լրագրությանը հատուկ անկանխատեսելի իրավիճակներում,
  • գնահատում եք կրթությունը և ուզում եք սովորել,
  • ճկուն եք նորարարությունների, փոփոխությունների և տարբերությունների ընկալման հարցում։

Ընտրության փուլեր՝

  • նախնական դիմում-հայտերի դիտարկում,
  • հարցազրույց,
  • երկօրյա դասընթաց,
  • վերջնական ընտրություն և հաստատում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 30, 2024։ Դիմելու հայտը՝ այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ info@mediafactory.am։

Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը` ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Հետք Մեդիա Գործարանի հինգերորդ ակադեմիական տարին հայտարարվում է միջոցների առկայության պայմանով։

Дизайн без названия (12).png