civilpedia

Սիվիլպեդիա. հարստացնելով Վիքիպեդիան քաղհասարակության վերաբերյալ հոդվածներով

Հետք Մեդիա Գործարանը, կարևորելով Հայերեն Վիքիպեդիայի վիզուալ և բովանդակային զարգացումը, սկսում է նոր նախաձեռնություն՝ միտված քաղաքացիական հասարակության և նրա առանձին շերտերի վերաբերյալ հայալեզու հոդվածների բարելավմանն ու ստեղծմանը։

«Սիվիլպեդիա» նախագիծը հնարավորություն կտա Հայերեն Վիքիպեդիայում խմբագրել ցանկացող անձանց սովորել խմբագրման կանոններն ու գործիքները, նաև իրենց ներդրումն ունենալ հայալեզու առցանց ամենամեծ հանրագիտարանում։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 24, 2023 թ.։

Ծրագրի մեկնարկը տրվելու է 2024 թվականի հունվարին Աղվերանում։ Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվելու է Հայերեն Վիքիպեդիայում կամավորական աշխատանքը հավաստող վկայական։

Ուսուցումը լինելու է առցանց և տևելու է երեք ամիս։ Դասերը կազմակերպվելու են յուրաքանչյուր խմբի համար երեքշաբթի կամ չորեքշաբթի օրերին, ժամը 18:30-20:00-ին:

«Սիվիլպեդիա» նախագծին կարող եք դիմել, եթե

  • լրացել է Ձեր 18 տարին,
  • կարևորում եք քաղաքացիական հասարակության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը,
  • հետաքրքրված եք Վիքիպեդիայում խմբագրմամբ,
  • կարող եք շաբաթական մի քանի ժամ տրամադրել դասերին և Վիքիպեդիայում խմբագրմանը,
  • գնահատում եք կրթվելու, կամավորության և անձնական աճի կարևորությունը,
  • ճկուն եք նորարարությունների, փոփոխությունների և տարբերությունների ընկալման հարցում,
  • պահպանում եք վերջնաժամկետները։

Դիմելու կարգը՝

  • լրացնել առցանց հայտը,
  • մասնակցել առցանց հարցազրույցին (առաջին փուլն անցնելու դեպքում)։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 24, 2023։ Դիմելու հայտը՝ այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով, գրել սոցիալական ցանցերի մեր էջերով կամ հետևյալ էլ. փոստին՝ info@mediafactory.am։

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ՝ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից։

Լոգոներ.png