Փաստագրական սթորիթելինգի աշխատարան
Հետք Մեդիա Գործարանը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ 2023 թ. հուլիսի 21-23-ը կազմակերպում է փաստավավերագրական սթորիթելինգի եռօրյա աշխատարան։ Աշխատարանը տեղի է ունենալու ԱՄՆ Պետդեպարտամենտի, Կրթական և մշակութային հարցերով բյուրոյի «American Film Showcase» ծրագրի հովանու ներքո, որն աշխատարաններ է կազմակերպում ամերիկացի կինոգործիչների հետ՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Կինոարվեստի դպրոցի հետ համագործակցությամբ:
Ո՞վ է վարելու։ Հայտնի ռեժիսոր, սցենարիստ Թեդ Բրաունը։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Կինոարվեստի դպրոցի պրոֆեսոր, դասավանդում է սցենարագրություն։ Առավել հայտնի է Արևմտյան Սուդանում տեղի ունեցած ցեղասպանության մասին պատմող «Դարֆուրն այժմ» (Darfur Now) փաստագրական ֆիլմով, որը միջազգային լայն հնչեղություն է ստացել։ Հեղինակել է նաև «Խաղադրույքը՝ զրոյի վրա» (Betting on Zero) կորպորատիվ հանցավորության մասին պատմող հետաքննական ֆիլմը։ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի կողմից Թեդ Բրաունը 2007-ին ընդգրկվել է առաջատար վավերագրողների հնգյակում։ «MovieMaker» ամսագիրը նրան անվանել է այն 25 ֆիլմարտադրողներից մեկը, որի ֆիլմը փոխել է աշխարհը, իսկ «Variety Magazine»-ը նրան անվանել է ֆիլմարտադրության և հեռուստատեսության ոլորտի լավագույն տասը ուսուցիչներից մեկը։
Ո՞վ կարող է մասնակցել։ 18 տարին լրացած վավերագրող ռեժիսորները և հեռուստալրագրողները, որոնք ունեն վավերագրական ֆիլմի նախնական սցենար կամ արդեն իսկ սկսել են նկարահանումները, ցանկանում են սովորել, թե ինչպես պետք է ընտրել և զարգացնել թեմաները, բացահայտել դրանց դրամատուրգիան՝ սթորիթելինգի տարբեր մոտեցումներով։ Անգլերենի իմացությունը ցանկալի է, բայց պարտադիր չէ՝ լինելու է համաժամանակյա թարգմանություն։
Ի՞նչ են անելու։ Մասնակիցները Թեդ Բրաունի ղեկավարությամբ քննարկելու են իրենց գաղափարներն ու սցենարները, վերլուծելու են դրանք, ուսումնասիրելու են հետաքննական ուղղվածության փաստագրական ֆիլմարտադրության նրբությունները։
Ե՞րբ։ հուլիսի 21-23, 2023 (հուլիսի 21-ին ժամը 15:00-18:15, հուլիսի 22-ին ժամը 10:00-17:15, հուլիսի 23-ին ժամը 10:00-18:30)
Որտե՞ղ։ Հետք Մեդիա Գործարան (Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն)
Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները՝
- նախնական դիմում-հայտերի դիտարկմամբ,
- հարցազրույցով։
Աշխատարանին մասնակցությունն անվճար է։ Հետք Մեդիա Գործարանը կարող է հոգալ մասնակիցների հնարավոր ճանապարհածախսը և կեցության ծախսը, եթե ընտրված մասնակիցը լինի հեռավոր մարզից։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 7, 2023։ Դիմելու հայտը՝ այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ info@mediafactory.am։