documentary-storytelling-workshop-july-24

Փաստագրական սթորիթելինգի աշխատարան. տեղային պատմությունները՝ միջազգային լսարանի համար

Հուլիսի 24-ին ժամը 09:30-17:00-ին Հետք Մեդիա Գործարանը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ լրագրողների և ֆիլմարտադրողների համար կազմակերպում է փաստագրական սթորիթելինգի աշխատարան։ Աշխատարանը տեղի է ունենալու ԱՄՆ Պետդեպարտամենտի, Կրթական և մշակութային հարցերով բյուրոյի «American Film Showcase» ծրագրի հովանու ներքո, որն աշխատարաններ է կազմակերպում ամերիկացի կինոգործիչների հետ՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Կինոարվեստի դպրոցի հետ համագործակցությամբ:

Մասնակիցներն ուսումնասիրելու են տեղական և տարածաշրջանային պատմությունները համաշխարհային լսարանին հասցնելու ձևերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հետաքննական ուղղվածության փաստագրական սթորիթելինգին։ Աշխատարանին քննարկվելու են ֆիլմարտադրության նրբությունները հակամարտության գոտիներում, այդ թվում հայ-ադրբեջանական համատեքստում, հակամարտությունների լուսաբանման էթիկական կողմերը, նաև՝ հերոսներ և նկարահանման վայրեր գտնելու, կասկածելի աղբյուրների հետ աշխատելու հմտությունները։

Աշխատարանը վարելու է հայտնի ռեժիսոր, սցենարիստ Թեդ Բրաունը, որը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Կինոարվեստի դպրոցի պրոֆեսոր է, դասավանդում է սցենարագրություն։ Առավել հայտնի է Արևմտյան Սուդանում տեղի ունեցած ցեղասպանության մասին պատմող «Դարֆուրն այժմ» (Darfur Now) փաստագրական ֆիլմով։ Հեղինակել է նաև «Խաղադրույքը՝ զրոյի վրա» (Betting on Zero) կորպորատիվ հանցավորության մասին պատմող հետաքննական ֆիլմը։

Աշխատարանը տեղի է ունենալու Հետք Մեդիա Գործարանում (Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն)։

Գրանցման հայտը՝ այստեղ։ Աշխատարանին կմասնակցեն միայն ընտրության փուլն անցած մասնակիցները։

Գրանցման վերջնաժամկետ՝ հուլիսի 15:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ info@mediafactory.am։

Լոգոներ 2.png