Պրակտիկայի հնարավորություն լրագրողների համար Հետք Մեդիա Գործարանում
Հետք Մեդիա Գործարանը, նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել հետաքննական լրագրությունը, հնարավորություն է ընձեռում գործող և ֆրիլանս լրագրողներին երկամսյա պրակտիկա անցնել Հետք Մեդիա Գործարանում։
Պրակտիկայի ընթացքում լրագրողն իրեն կցված մենթորի օգնությամբ
- սովորելու է հետաքննական մեթոդներ և գործիքներ,
- ուսումնասիրելու և խորանալու է իր ընտրած թեմայի մեջ,
- սովորելու է տվյալներ հավաքագրել և ստուգել դրանք,
- ստեղծագործաբար ներկայացնել նյութը։
Պրակտիկայի արդյունքում լրագրողը պատրաստելու է հետաքննական մուլտիմեդիա նյութ, որը հրապարակվելու է այն լրատվամիջոցի կայքում, որտեղ աշխատում է լրագրողը, իսկ ֆրիլանս լրագրողի դեպքում՝ Հետք Մեդիա Գործարանի կայքում։
Պրակտիկայի հնարավորություն տրվելու է միայն մեկ լրագրողի։ Պրակտիկա անցնող լրագրողը վճարվելու է։
Դիմելու հայտը՝ այստեղ։
Դիմեք, եթե
- աշխատում եք որևէ լրատվամիջոցում կամ ֆրիլանս լրագրող եք,
- կարող եք շաբաթական երկու օր երեքական ժամ հատկացնել մենթորի հետ հանդիպումներին,
- պահպանում եք վերջնաժամկետները,
- գնահատում եք կրթվելու, անձնական աճի և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը։
Ընտրության փուլեր՝
- նախնական դիմում-հայտերի դիտարկում,
- հարցազրույց,
- վերջնական ընտրություն և հաստատում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունվարի 8, 2024։ Դիմելու հայտը՝ այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք զանգել +374 99 04 40 74 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ info@mediafactory.am։
Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը` ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: