Ինֆոգրաֆիկա / ԱնիմացիաՄարտ 10/2021

Արցախի բնաշխարհը. անիմացիա

Արցախի Հանրապետությունն ունի հարուստ բնաշխարհ, որը պայմանավորված է իր նպաստավոր աշխարհագրական դիրքով։ Այս անիմացիան ներկայացնում է դրա գեղեցկության ու բազմազանության մի փոքր մասը, մասնավորապես՝ կենսաբազմազանության վտանգված տեսակները։ Տարածքի 34-35%-ը ծածկված է անտառներով, որտեղ բնակվում է Արցախի Կարմիր գրքում (2006 թ. տվյալներով) գրանցված կովկասյան գորշ արջը, ազնվացեղ Ղարաբաղի ձին, որը համարվում է արևելյան տիպի լավագույն նժույգներից մեկը և գորշուկը։ Ոչնչացման եզրին գտնվող կենդանիներից են նաև միջերկրածովային կրիան ու սովորական ֆլամինգոն։

Կարմիր գրքում տեղ գտած ավելի քան 370 բուսատեսակներից են արաքսյան կաղնին և շուշանը (ենթատեսակները՝ թրաշուշան Հայաստանյան, Շովիցի, Ջավախքի)։ Անիմացիոն հողակտորի վրա տեղ են գտել քաղցրահամ Սև լիճն ու Արցախի ամենաերկար Թարթառ (Տրտու) գետը, ինչպես նաև Գժասարը, Մռավի լեռնաշղթան, Կուսանաց լեռը, որոնք, մյուս լեռների հետ միասին կազմում են երկրի ողջ տարածքի 60%-ը։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Կարինե

Մանուկյան

Ուսանողներ

Մերի

Ստեփանյան

Ուսանողներ

Քրիստիան

Գինոսյան

Դասախոս՝

Դասախոսներ

Լուսինե

Բեքարյան