artsvanist
Ֆոտո պատմությունԴեկտեմբեր 23/2020

Անարծիվ Արծվանիստը

Սևանա լճի ափին շատ մոտ գտնվող Արծվանիստ գյուղում ոչ մի արծիվ չտեսա, ավելի ճիշտ՝ ժայռերի վերևում սավառնող մի մեծ թռչուն եմ նկատել, բայց վստահ չեմ՝ արդյո՞ք հենց ինքն էր օդերի «նայողը», թե չէ։ Բայց ես արծիվներ հաշվելու չէի գնացել. հետաքրքրասեր բնակիչներն են ստեղծում դրա միստիկ ու ջերմ կոլորիտը։

IMG_2050-768x576.jpg

Ճամփորդությանս ուղեկիցները վեցերորդ դասարանի տղաներ էին, ովքեր ապագայի հետ կապված շատ ամբիցիոզ պլաններ ունեին, մեկը դառնալու էր վիրաբույժ, մյուսը` ինժեներ, երրորդն էլ հաշվապահ։ Հա ու ես չեմ գտել իրենց, իրենք են բարևել ու հարցուփարձ արել: Կարճ ասած` լրագրողի դերն իրենք էին ստանձնել։

Էրեխեքը խոսելիս իրար դիտողություն էին անում, թե բա` արա գեղավարի մի խոսա, բայց, բարեբախտաբար, ընթացքում մոռանում էին ու ազատ զրուցում:

Գյուղը լեռնային է, պատմական Օձաբերդի տարածքում ու ուզես, թե չուզես, ճանապարհները տանելու են դեպի վեր` գյուղացիների պարծանք Վանեվան համալիր։

IMG_2021-300x218.jpg
IMG_2024-768x576.jpg
եկեղեցում մոմ վաճառող չկա, ունեցածդ կոպեկն ինքդ ես դնում ամանիկի մեջ

Երեքն էլ վերջում արտասանում են տերունական աղոթքը, խաչակնքվելով ու մեջքով դեպի դուրս լքում սուրբը։

Վանքի ետևում, խոր ժայռերի մեջ հին ու կարմիր դագաղ կա, որով հանգուցյալներին ոչ թե թաղում էին, այլ թաղման արարողություններից հետո առանց դագաղի հանձնում հողին։ Այնուհետև գյուղում դագաղ սարքող է հայտնվել ու ժամանակի ընթացքում անդրշիրիմյան կյանքի այս ատրիբուտը դարձել է պատանիների «ատրակցիոնը», որում դպրոցականներն են պառկում ու հրճվում:


IMG_2039-768x620.jpg
IMG_2041-768x576.jpg

Մի անգամ էլ Խոսրովի անտառից արջ էր եկել, մտել վանքի ու համագյուղացիների բակ ու կերել բոլոր խնձորները, հետո ինքն իր ոտքով էլ գնացել։


IMG_2031-768x576.jpg
ցախանոց

Էքսկուրսավար-մարդուկները բնության ու գյուղատնտեսության հետ շատ եղբայրական հարաբերությունների մեջ էին, ձեռքի հետ ինձ էլ սովորեցրին, որ որտեղ սունկ է աճում, այնտեղ խոտի գույնն ավելի ինտենսիվ կանաչ է, մուգ երանգի մեջ:

Ապագա սերնդին հրաժեշտ տալուց հետո գյուղով իջա, որ նոր հերոսներ գտնեմ, բայց ահագին ժամանակ մեն-մենակ քայլում էի մեկ թարմ ասֆալտով, մեկ փոշիներով: Ի դեպ, Արծվանիստն ասֆալտապատվում էր վերջին 35 տարիներին առաջին անգամ:

IMG_2081-768x576.jpg

Մի ժամ տևեց մինչև իջա գյուղամեջ։ Ճանապարհին հույսս կորցրել էի, որ նոր զրուցակից կգտնեմ, մինչև դասական երաժշտություն լսեցի տներից մեկին կպած ավտոտնակից. Աննան ու Անահիտը լեչո էին փակում` գործը պրիյոմնիկի ռադիոյով քաղցրացնելով. «Սենց գործ անելը շատ հաճելի է», ասեցին տիկնայք ու շատ ջերմ ընդունեցին ինձ:

IMG_2084-768x576.jpgIMG_2086-1-768x576.jpg
IMG_2100-768x576.jpgIMG_2085-768x576.jpg

— Մեեր գյուղի, մեր հողի կարտոշկեն ա՜մենալավն ա, թե հիմա հողից ա, ինչից ա, չգիտեմ, ասաց Աննան ու երգեց՝ «Մարտունա կարտոլը օսկուց էլ ա թանկ…»

Վերջում ասացին` «Բա, Քրիստիան ջան, գնանք հաց ուտենք, մի բաժակ բան խմենք», բայց ժամանակ չունեի ու սրտիցս արյուն կաթալով մերժեցի: Չնայած իմ իսկ ցանկությամբ սև հաղարջի պահածո ընտրեցի, անուշ արեցի ու ժպիտը դեմքիս հրաժեշտ տվեցի։

IMG_2109-1-768x513.jpg

Թիմս նշված ժամից ահագին ուշ եկավ, ու ես ժամանակ ունեցա գնալ Սևանի ափամերձ շրջան։

IMG_2134-2-768x576.jpgIMG_2117-768x576.jpg
IMG_2119-768x576.jpgIMG_2132-768x576.jpg

Ամիսներ է անցել ու պահածո սարքող Անահիտի խոսքերը լրիվ ուրիշ երանգ են ստացել, հատկապես, որ իմ Արծվանիստ այցից ընդամենը ժամեր հետո սկսեց պատերազմը.

«Մենք լեռնային աշխարհում ենք ապրում, վախենալու բան չկա։ Եթե Սևանը բարձրանա, կելնինք սարեր, եթե սարերից հարձակվեն, նավակով կեթանք Սևան…»

IMG_0054-768x639.jpg
ճահիճներում թավալվող գորտերին էի ձայնագրում
IMG_1912-300x225.jpg

Հեղինակ՝

Ուսանողներ

Քրիստիան

Գինոսյան

Դասախոս՝

Դասախոսներ

Իննա

Մխիթարյան