Ավետիսյանների ինը հոգանոց ընտանիքը 2020թ-ի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախա-ադրբեջանական պատերազմի յոթերորդ օրը հարկադրաբար լքեց տունը։ Ընտանիքը տեղափոխվել է Էջմիածին քաղաք Արցախի Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղից, որը պատերազմի ընթացքում անցավ Ադրբեջանի տիրապետության տակ։
Թեկուզ վառված, թեկուզ քանդված՝ մեր տունը
