con-sep-tion_summit
Ֆոտո պատմությունՀուլիս 23/2021

«Շնչի՛ր գիտելիք, արտաշնչի՛ր հմտություն». 50 սեմինար և վարպետության դաս՝ Con-Sep-tion Սամմիթում

Ինքնակրթման հարթակի նախաձեռնությամբ հուլիսի 18-ին Աղվերանում տեղի ունեցավ Con-Sep-tion Սամմիթը, որի ընթացքում ացնկացվեցին մոտ 50 սեմինար և վարպետության դաս՝ հետևյալ ոլորտներում.

  • Գիտություն, պատմություն, մշակույթ
  • Բիզնես և վաճառք, մարքեթինգ
  • ՏՏ ոլորտ
  • Հոգեբանություն և քոուչինգ, Արտ-թերապիա
  • Փայտագործություն, կավագործություն և օճառագործություն
  • Երաժշտություն և սոցիալական պարեր
  • Յոգա, առաջին բուժօգնություն
  • ՄՌԿ և զբաղվածություն, ֆրիլանս
  • Ռեստորանային գործ
  • Խոսքի մշակույթ
  • Ազգային բրենդի ձևավորում
  • Գրադարանագիտություն
  • Բնապահպանություն

Con-SEP-tion Սամմիթի կազմակերպիչները ոգեշնչվել են սկանդինավյան երկրների ժողովրդական դպրոցների նախատիպից։ Այդ դպրոցները սկիզբ են առել 19-րդ դարում՝ Դանիայից, անվանվում էին սկանդինավյան բարձրագույն դպրոցներ, այլ կերպ ասած` Bildung։ Bildung-ները տներ էին, որտեղ քննարկում էին կրթական թեմաներ, ձեռք էին բերում տարբեր գիտելիքներ և հմտությունները։ Առաջին քննարկումները սկսվել են գրքերից, հետո ավելի կիրառական և լայն թեմաներ։

Այսպիսով Con-SEP-tion Սամմիթը սկանդինավյան բարձրագույն դպրոցի մի օրն էր, որը կազմակերպիչներից Հրանտ Զեն Դանդուրօֆֆի խոսքով՝ հետագայում ավելի երկարաժամկետ կդառնա.

zoom
IMG_2817.jpg
Հրանտ Զեն Դաունդրօֆֆ

Ըստ Դանդուրօֆֆի՝ Սամմիթը կազմակերպվել է քրաուդֆանդինգով. մասնակիցները տոմսեր են գնել։ Տեխնիկական որոշ խնդիրներ էլ լուծվել են տեղացի և արտասահմանցի երկու գործարարի ֆինանսավորմամբ, իսկ մարզերից մասնակիցների տրանսպորտի հարցում աջակցել է Կոլբա Լաբը։ Սամմիթի կազմակերպչական թիմն աշխատել է կամավոր հիմունքներով։ Կամավոր էին իրենց գիտելիքներով կիսվում նաև խոսնակները։

Կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը կարևորեց, որ այն Սամմիթի արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու երկխոսությունը չկորի, հաճախ կազմակերպվեն դասընթացներ, որոնք կշարունակեն մեկը մյուսին։

zoom
IMG_2710.jpg
Արեգ Թադևոսյան

Իսկ ռեստորատոր Վարդա Ավետիսյանը, ով պատմում էր՝ ինչպես բացել սիրելի ռեստորան, վստահեցրեց, որ եթե նման նախաձեռնություն լիներ իր երիտասարդության տարիներին կարևոր փորձ, գիտելիք ու մոտիվացիա կստանար.

«Ես կարծում եմ շատ լավ նախաձեռնություն է, երիտասարդներն իսկապես դրա կարիքն ունեն։ Երբ ես էի երիտասարդ ու փնտրտուքների մեջ, հաստատ նման հնարավորություն չունեի անձամբ հանդիպելու և լսելու էն մարդկանց, ում մոտ ինչ-որ մի բան ստացվել է կյանքում»,- ասում է Վարդան։

zoom
IMG_2604.jpg
Վարդա Ավետիսյան

Հայաստանի 4 մարզերից՝ Արարատից, Տավուշից, Լոռիից, Գեղարքունիքից շուրջ 140 երիտասարդներ հնարավորություն ունեցան մասնակցելու Con-SEP-tion Սամմիթին։ Մի քանի ժամ տևած գիտելիքների ու հմտությունների փոխանակումից հետո մասնակիցները վերադարձան՝ ապագա գաղափարներն իրականացնելու ավելի լայն գործիքակազմով։

zoom
1-1024x683.jpg

zoom
2-1024x669.jpg
zoom
8-1024x683.jpg
zoom
9-1024x683.jpg
zoom
10-1024x683.jpg
zoom
11-1024x683.jpg
zoom
12-1024x683.jpg
zoom
13-1024x683.jpg
zoom
14-1024x683.jpg
zoom
15-1024x683.jpg
zoom
16-1024x683.jpg
zoom
17-1024x683.jpg
zoom
18-1024x683.jpg
zoom
19-1024x683.jpg
zoom
20-1024x701.jpg
zoom
21-1024x683.jpg
zoom
22-1024x683.jpg
zoom
23-1024x683.jpg
zoom
24-1024x683.jpg
zoom
25-1024x683.jpg
zoom
image00009-1024x768.jpg
zoom
image00016-1024x768.jpg
zoom
image00021-1024x768.jpg
zoom
image00029-1024x768.jpg

Հեղինակներ՝

Ուսանողներ

Նարեկ

Ալեքսանյան

Ուսանողներ

Աննա

Արզումանյան

Ուսանողներ

Մարինե

Հովակիմյան

Ուսանողներ

Էլեն

Դանիելյան