dm-dm-ddm
Ֆոտո պատմությունԴեկտեմբեր 22/2020

Դըմ դըմ դըդըմ

Դըմ, դըմ, դըդըմ, դըմ, դըմ, դըդըմ. Արթուրի սիրած խաղի երաժշտությունն է։ Երգելով եղբոր հետ թռվռում է տան մեջ։ Արթուրն (8տ.) ու Վահագնը (7տ.) քրոջս տղաներն են։ Նրանք մեծ ու փոքր էկրաններից պոկ գալ չեն ուզում։ Հոգեբանիս հետ հերթական այցի ժամանակ քննարկեցինք այդ հարցն ու իմացա, որ գադջեթներից կախվածությունը երեխաների մոտ սահմանափակում է ֆիզիկական ակտիվությունը և չի զարգանում նրանց երևակայությունը։ Պարզվում է լավ կողմ էլ կա. հեռախոսային խաղերը երեխաների մոտ զարգացնում են մանր մոտորիկան։

Իմ ընտանիքում բոլորը՝ ներառյալ տատիկն ու պապիկը, ամեն կերպ փորձում են շեղել նրանց տարատեսակ գադջեթներից։

– Հեծանիվ ե՞ք սիրում քշել, թե՞ հեռախոսով խաղ խաղալ,- մի օր պստոներին հարցրեց մայրս։
– Հեծանիվ քշել, իհարկե,- ասաց Արթուրը։
– Հեծանիվ քշել,- պատասխանեց Վահագնը։

Շատ ուրախացա, երբ երեխաներից լսեցի այդ պատասխանը։ Տարա նրանց խաղահրապարակ։ Հեշտ գործ չէր։ Սկսեցի հասկանալ այն ծնողներին, ովքեր երեխայի ձեռքը հեռախոս տալով՝ լռեցնում են նրանց և հանգիստ անցնում իրենց առօրյային։ Էլ ի՞նչ բակ, ի՞նչ հեծանիվ։

zoom
AV__0001-768x577.jpg
zoom
AV__0002-768x576.jpg
zoom
AV__0003-768x576.jpg
zoom
AV__0004-2-768x576.jpg
zoom
AV__0005-768x577.jpg
zoom
AV__0006-768x576.jpg
zoom
AV__0007-768x577.jpg
zoom
AV__0008-768x577.jpg
zoom
AV__0009-768x577.jpg
zoom
AV__0010-2-768x576.jpg
zoom
AV__0011.jpg
zoom
AV__0012-768x577.jpg
zoom
AV__0013.jpg
zoom
AV__0014-768x577.jpg

Բանից պարզվում է՝ ծնողները անհանգստանալու պատճառ ունեն։ 2016թ.-ի Առողջ Դատողության Մեդիա Զեկույցի (Common Sense Media Report) արդյունքում պարզվել է, որ երեխաների 50 տոկոսը կախվածություն են զգում մոբայլ սարքավորումներից, իսկ հարցված ծնողների 59 տոկոսը կարծում են, որ իրենց երեխաները կախված են սարքավորումներից։ Այս հետազոտությունը ցույց է տվել նաև, որ դեռահասների 72 տոկոսը և ծնողների 48 տոկոսը զգում են տեքստային նամակագրություններին և այլ ծանուցումներին անմիջապես պատասխանելու կարիք։ Ծնողների 69 տոկոսն ու դեռահասների 78 տոկոսը ստուգում են իրենց հեռախոսները ամենաքիչը ժամը մեկ։

Հեղինակ՝

Ուսանողներ

Հայկ

Մանթաշյան

Դասախոս՝

Դասախոսներ

Իննա

Մխիթարյան