Նվիրատվության դրույթներ և պայմաններ
1. Նվիրատվության կարգը
Մենք կօգտագործենք ձեր նվիրատվությունը մեր հայտարարած նպատակների շրջանակներում։
Կայքում բոլոր վճարումներն իրականացվում են բանկային քարտի միջոցով։ Երբ կայքի միջոցով հաստատեք, որ ցանկանում եք նվիրատվություն անել, ձեր գործարքը կմշակվի
մեր վճարային ծառայությունների մատակարարի՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջոցով: Հաստատելով, որ ցանկանում եք նվիրատվություն անել, դուք լիազորում եք, որ ձեր բանկային
քարտից նվիրատվության չափով գումար գանձվի:
2. Քարտի չարտոնված օգտագործում
Եթե տեղեկացել եք, որ ձեր քարտը կորել է, գողացել են կամ խարդախությամբ կիրառում են ձեր փոխարեն, ձեր պատասխանատվությունն է այդ մասին տեղյակ պահել ձեր քարտը սպասարկող բանկին։
3. Տվյալների մուտքագրում
Նախքան նվիրատվությունը հաստատելը, անհրաժեշտ է նշել ձեր անուն, ազգանունը, էլ. փոստի հասցեն և այն բանկային քարտի տվյալները, որը ցանկանում եք օգտագործել նվիրատվությունն
անելու համար։ Տրամադրված տեղեկությունը օգտագործվելու է ձեր նվիրատվությունը մշակելու և հաստատելու համար:
Վճարման տվյալները մուտքագրելուց հետո դրանք փոխանցվում են մեր վճարումների մատակարարին` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին։ Նախքան նվիրատվություն կատարելը համոզվեք, որ տեղյակ եք
Ամերիաբանկի դրույթներին և պայմաններին, թե ինչպես են նրանք մշակելու ձեր անձնական տվյալները։
4. Վերադարձի քաղաքականություն
Եթե նվիրատվությունն իրականացնելիս սխալ եք թույլ տվել, խնդրում ենք կապվել մեզ հետ info@mediafactory.am էլ.փոստով կամ +374 44 20 20 48 հեռախոսահամարով։