ՎիդեոՀուլիս 11/2021

Կարոտի ութ ամիս

Ես ծնվել ու մեծացել եմ Լիճք գյուղում, որտեղ տղամարդկանց մեծ մասը արտագնա աշխատանքի մեկնողներ կամ, ինչպես ընդունված է ասել, խոպանչիներ են: Տղամարդիկ գնում են գումար վաստակելու, իսկ կանայք տարվա առնվազն ութ ամիսը սպասում են իրենց ամուսինների վերադարձին:

Իմ ընտանիքը բացառություն չէ: Վաղ գարնանը հայրս մեկնում է Ռուսաստան ու վերադառնում ուշ աշնանը, երբեմն՝ նույնիսկ ձմռանը: Մեր ընտանիքում չորս երեխա ենք, չորսիս մեծանալն էլ հայրս բաց է թողել: Թեև ժամանակին բացը լրացնելու տարբերակ է գտել. մորս է փոխանցել իր գնած տեսախցիկը և խնդրել, որ իր բացակայության ընթացքում նկարի մեզ: Ամանորի ֆիլմերի փոխարեն մեր տանը ընտանեկան արխիվներն էինք դիտում: Այդպես հայրս մասամբ հետևում էր մեր մեծանալուն, մենք էլ իր մեծանալը արձանագրում էինք վերադարձին՝ դիմագծերի փոփոխությամբ:

Հայրս շարունակում է մեկնել խոպան: Եղբայրս շարունակում է հորս ավանդույթը. այս տարի առաջին անգամ մեկնեց Ռուսաստան աշխատելու: Ես էլ որոշեցի շարունակել մորս՝ մեր ընտանիքի պատմությունը վավերագրելու ավանդույթը: «Կարոտի ութ ամիս» ֆիլմով սկսեցի տարիներով մեջս կուտակված հարցերի պատասխանների փնտրտուքը:

Հեղինակ՝

Ուսանողներ

Աննա

Արզումանյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան