Ինֆոգրաֆիկա / ԱնիմացիաՄարտ 8/2021

Իմ ազատ ձկները. պորտրետ-անիմացիա

Տարիներ առաջ մարտի 8-ին հայրս ինձ չորս ձկնիկ նվիրեց` կլոր ակվարիումով։ Իրենց շատ սիրում էի, նայում-ուրախանում, բայց խնամելու հարցում պասիվ էի, հայրս էր զբաղվում։ Հիմա ցավոք չկան։

Այս անիմացիայում պատկերել եմ իմ ձկներին. է՜ն դեղին ձկնիկից ունեի, Դիլ էր անունը, նարնջագույնը Սենսեյն էր, բաց կապտավունի անունը Մաթեոս էր, իսկ մանուշակագույնը Պիֆուլն էր։

Ես փորձել եմ պատկերել նրանց ազատության մեջ, ձուկը՝ ջրում, ոչ թե ակվարիումում։

Այս «ինքնանկարը» նաև այն մասին է, թե ինչքան եմ ես սիրում ջուրը, մեր միակ լիճը ու ինձ՝ ափին։

Հեղինակ՝

Ուսանողներ

Միլենա

Բարսեղյան

Դասախոս՝

Դասախոսներ

Լուսինե

Բեքարյան