Հավանաբար բոլորս էլ ինչ-որ պահի ինչ-որ պատճառով մտածել ենք Հայաստանից գնալու մասին։ Իմ մտքով որ շատ է անցել։ Անընդհատ պատճառներ էի փնտրում ու ինքս ինձ համոզում, որ այստեղ ապրել չեմ ուզում։ Տան գաղափարն ինձ համար գերխնդիր էր դարձել։ Ուզում էի հասկանալ՝ ինչ է տունը, ինչպես ու որտեղ գտնել այն։ Փնտրտուքներիս երկար ճանապարհը փոխեց ընկալումս տան գաղափարի մասին, իսկ այդ ճանապահին գտա մարդկանց, ովքեր տուն են գտել իմ հայրենիքում։