Գյումրեցիները հեչ կմասնակցե՞ն ավագանու նիստերին

Ըդպես օրենք կա չէ, օր 16 տարեկանից բարձր մարդիկ կրնան մասնակցեն ավագանու նիստերին։ Եթե դաժը էդ օրենքի մասին չիդեիք, ուրեմն կարևոր էր իմանալը, որդև վարը ներկայացրած ամբողջ տեքստը հենց ստուր մասին է։

Գյումրիում հարցում էրեցի, թե մարդիկ վաբշե խաբա՞ր են, օր կրնան մասնակցեն ավագանու նիստերին ու եթե խաբար են, ի՞նչ կենեն իրանց իրավունքը իրացնելու համար։ 

Հարցման մասնակիցների ընտրանք կազմելու փուլը ամենաբարդն էր. Գյումրին Էրևանի նման բաժնված չէ վարչական տարածքների ու չիդեի ուրդեղից քանի հոգու հարցնեմ, օր տվյալներս ճիշտ եղներ ու հնարավորինս ցույց տար օբյեկտիվ պատկեր։ 

Գյումրու համայնքապետարան հարցում ղրգեցի՝ փորձելով իմանալ, թե յուրաքանչյուր թաղամասում քանի մարդ կապրի։ Ինչխ կանխատեսել էի՝ Գյումրու համայնքապետարանը ոչ լիարժեք պատասխան տվավ ուղղորդելով ՀՀ վիճակագրության կոմիտեի Շիրակի մարզային վարչություն։ Ու հոպ իրանք էլ իրանց հերթին սեցին, օր էդ ինֆոյին չեն տիրապետե։ 

Ինչ գլուխներդ ցավցնեմ։ Երկար մտածեցի ու հիշեցի, օր ես էդ elections.am կայքում նայել եմ, թե քանի ընտրատեղամաս է եղել Գյումրիում ԱԺ 2018 թվականի ընտրությունների ժամանակ։ Որոշեցի, օր բդի ամեն ընտրատեղամասի մոտից գոնե մե հոգուց հարցում էնեմ (նու մեկ-մեկ դաժը ավել կհարցնեի)։

Ըդպես գնացի 5 օր Գյումրի հարցում էրեցի ու չնայած ընդուր, օր ընդեղ եմ ծնվել ու մեծըցել, բդի սեմ, օր մերոնք բեսամթ հակասական են։ Խոսքի կենտրոնական մասերը կչորեին բան-ման կենեին, բայց Գյումրիի էն մյուս թաղամասերում ընպես բարեհամբույր կպատասխանեին հարցերին։ 

Վոփշըմ անցնինք ամենահետաքրքիր մասին՝ տվյալների ներկայացմանը։ Հարցմանս մասնակցեց ուղիղ 90 հոգի։ Հարցմանը մասնակցողներից 40 հոգին 16-30 տարեկան է, 35 հոգին՝ 30-60 տարեկան, իսկ 15 հոգին 60-ից բարձր տարիքի է։

Կպարզվի` 90-ից 39-ը տեղյակ է, օր կրնա մասնակցե ավագանու նիստերին, իսկ էն 51 հոգին դաժը չէր էլ լսել էդ մասին։

30 տեղյակ մարդկանցից 14-ն էլ ըստ իրանց սելով մասնակցել են գոնե մե անգամմ ավագանու նիստերին։ Կպարզվի նաև, օր բնակիչներից ընդամենը 21-ն է կարդացել ավագանու նիստերի որոշումներից գոնե մեկը։ Հետաքրքիր էր նաև իմանալը, օր 90-ից 72-ը երբևէ չի նայել Գյումրու համայնքապետարանի էջը ինտերնետով։

Ավելի մանրամասն նայեք վարի գրաֆիկի մեջ։ Սղմեք «փլեյ» կոճակը ու առաջ թերթելով կտեսնիք հարցման արդյունքները։

Ինչքան էլ տարօրինակ թվա ըսիկ, բայց հարցվածներից 60-ին հետաքրքիր է, թե ինչ որոշումներ կկայացնե Գյումրու ավագանին։ Էս տվյալից կառաջանա մե քանի հատ հարց.

  1. Եթե հետաքրքիր է, ընչի՞ է 60-ից ընդամենը 18-ը կարդացել ավագանու որոշումները։
  2. Եթե հետաքրքիր է ընչի՞ է իրանցից ընդամենը 11-ը մասնակցել ավագանու նիստերին։
  3. Եթե հետաքրքիր է, ընչի՞ է իրանցից ընդամենը 15-ը նայել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջը։

Ինչևէ, անցնիմ մյուս հարցը ներկայացնելուն։ Եկեք հասկնանք, թե հարցվածները ինչխ կտեղեկանան համայնքապետարանի որոշումների մասին։ 34 հոգին կտեղեկանա տելեվիզրի միջոցով, 2 հոգին ռադիոյի, մե հոգիմ թերթերի, 42-ը սոց. ցանցերի, իսկ 22 հոգի տուպը չի էլ իմանա ինչ որոշում կայացրեց ավագանին։ 

Ու վերջում եկեք հասկնանք ինչխ կգնահատեն Գյումրեցիները Գյումրու համայնքային կառավարումը։ 10 հոգի Գյումրու համայնքային կառավարումը գնահատել է շատ լավ, 11 հոգի լավ, 46 հոգի գնահատել է ոչ լավ, ոչ էլ վատ, 11-ը՝ վատ, իսկ էն մյուս 12-ը գնահատել է շատ վատ։

Կկարծեմ, օր ըսքան տվյալը բավական է հասկնալու համար, թե Գյումրեցիներից ինչքանն են հետաքրքրված համայնքային կառավարմամբ։ Լիահույս եմ, օր մե օրմ ավելի մեծ ռեսուրս կունենամ՝ լայնածավալ հետազոտություն իրականացնելու համար։

Ժողովրդավարությունը հեչ մե ազգիմ գլխին օդից չի ընկնի։ Եթե կուզենք ժողովրդավար երկիր դառնանք, բդի իշխանություններից պահանջենք մաքսիմումը, իսկ էդ պահանջատիրությունը կրնա սկսվի ավագանու նիստերին մասնակցելով ու մեր ձայնը լսելի դարձնելով։

Գլխավոր լուսանկարը՝ Սարգիս Բուլղադարյանի

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: