ԿորեաՀայ

Կորեական մշակույթը վերջին տարիներին լայն տարածում է գտել աշխարհում, նաև Հայաստանում: Կորեական երգերով ու, ընդհանրապես, մշակույթով տարված մարդկանց սովորաբար կոչում են քեյփոփեր (K-Poper): 

Այս ֆոտոպատմությունը մի քանի քեյփոփերների մասին է. ինչպես են տարվել կորեական մշակույթով, ինչ է իրենց տալիս Քեյփոփը և այլն:

Մաշա 

Առաջին քեյփոփ երգը, որ լսել եմ, եղել է «Վիքս» խմբի կատարումը՝ 2013 թվականին, պատահական էի գտել յութուբով: Սկսեցի հետաքրքրվել ու դարձա «Սթար լայթ» (այսպես են իրենց կոչում այն համայնքի ներկայացուցիչները, ովքեր «Վիքս» խմբի երկրպագուներ են։ Այլ կերպ այդ համայնքին անվանում են ֆանդոմ,- հեղ.): Բայց հետո սկսեցի հետաքրքրվել այլ խմբերով, «Բիթիէս»-ն ինձ գրավեց, ու 2016 թվականին պաշտոնապես դարձա Արմի (խմբի ֆանդոմն է):

Քեյփոփի շնորհիվ սկսեցի շփվել ու ծանոթանալ շատ մարդկանց հետ, շրջապատս բավականին մեծացավ: Հիմա քեյփոփն ինձ համար ապրելակերպ է, սրանից դուրս ինձ չեմ տեսնում, իսկ «Բիթիէս»-ն ինձ համար ամեն ինչ է. իրենցով ուրախանում եմ, տխրում, մի խոսքով իրենց հետ ապրում եմ:

Հայաստանում քեյփոփը տարածված է, հիմա հատկապես շատ են հենց Արմիները՝ «Բիթիէս»-ի ֆաները՝ չնայած ոչ միայն Հայաստանում, նաև ամբողջ աշխարհում են իրենք առաջատար: Հետաքրքրված եմ նաև կորեական պարերով, հաճախում եմ կորեական պարի, մասնակցել եմ նաև մրցույթների, իսկ պարային մեր խումբը 2018 թվականին «Քեյփոփ» ֆեսթում գրավել է առաջին տեղը:

Միշել

Հիշում եմ այն օրը, երբ ամեն ինչ կարող էր ավարտվել. դա իմ կյանքի ամենավատ,  բայց, փաստորեն, ամենալավ օրն էր: Դեպրեսիայի ու սթրեսի մեջ էի, չէի շփվում ոչ ոքի հետ, չունեի ընկերներ, կյանքն էլ ինձ համար համր ֆիլմ էր դարձել: Մի հասարակ (առաջին հայացքից) երգը, որը միացել էր «պատահականության» սկզբունքով, փոխեց իմ կյանքի ընթացքը. չհասկացա՝ որ պահից սկսեցի անգիտակցաբար արտասվել։ Երգի ավարտից հետո ես հասկացա, որ դա իմ կյանքի նոր սկիզբն է, որը ոչ մի դեպքոմ նման չի լինի նախկինին: Հետագայում ես սկսեցի հետաքրքրվել «Բիթիէս» խմբի գործունեությամբ՝ ընդունելով,  որ այլևս երբեք չեմ կարող հեռացնել նրանց իմ կյանքից։ Նրանց շնորհիվ այժմ ես Միշելն եմ, կամ և հպարտությամբ ինձ կոչում եմ Արմի:

Մագա

2014 թվականն էր, դպրոցական էի:

Դասարանի աղջիկներից մեկը հետաքրքրված էր կորեացիներով ու մի անգամ ֆիզկուլտուրայի ժամանակ հանդերձարանում առաջարկեց միասին «ԷքսՕ»-ի երգերը լսել:

Առաջինը միացրեց  “History” երգը ու հենց սկզբից ինձ դուր եկավ, հեռախոսը վերցրի իմ ձեռքը, սկսեցի նայել:

Ու արդեն սկսեցի հետաքրքրվել կորեացիներով՝ չնայած նրան, որ դեռ փոքրուց նայում էի դրամաներ, երբեք քեյփոփ չէի լսել:

Մի որոշ ժամանակ անց ցանկացա հասկանալ այն, ինչ լսում եմ: Սկսեցի ուսումնասիրել կորեերեն ու հիմա բավականին լավ տիրապետում եմ լեզվին: Կորեացիների շնորհիվ սկսեցի տարբերել չինացուն ճապոնացուց, ճապոնացուն կորեացուց և այսպես շարունակ:

Սկսեցի հագնվել կորեացիների նման, սանրվածքս փոխեցի, ու սկսեցի մի կողմ դնել բարդույթներս: Մենք ունենք մեզ հատուկ արտաքին տեսք, ու երբ փողոցի մի ծայրից մյուսը տեսնենք, առանց ամաչելու կգոռանք. «Աաա դու քեյ փոփեռ ես»։ «Ես էէէլ»։

Ու կընկերանանք:

Մենք չենք ամաչում, չենք բարդութավորվում:

Մենք նույն երազանքներն ունենք ու նույն ճաշակը:

Մենք կոչվում ենք Էքսո Էլ (Exo L)(L-love)

Նաև կոչվում ենք Էրի, ու հաճախ միմյանց Քրէրիներ ենք դիմում:

Հա, հա առանց ճանաչելու իրար քրերով ենք դիմում:

Ու սխալ կարծիք կա, թե «երեխա են, որոշ ժամանակ հետո կմոռանան» :

Անյա

Ես Անյան եմ, 19 տարեկան:

Քեյփոփում եմ արդեն 3 տարի:

Ընկերներիս շնորհիվ տարվեցի քեյփոփով, քանի որ նրանք սկսեցին ցույց տալ տարբեր երգերի տեսահոլովակներ: Սկզբում ես Արմի էի և սիրում էի «Բիթիէս»-ը, բայց գիտեի «ԷքՕ»-ի և այլ խմբերի մասին:

Իսկ հետո ես սիրահարվեցի «ԷքսՕ» խմբին, սկսեցի լսել նրանց երգերը և ավելի լավ ճանաչել, իսկ հետո դարձա Էրի՝ «ԷքսՕ» խմբի ֆան:

Խմբի երգերն ուժեղ հույզեր են առաջացնում իմ մեջ. կարող եմ լաց լինել, երբ լսում եմ նրանց երգերը, քանի որ հասկանում եմ, թե որքան եմ սիրում իրենց: Ուզում եմ, որ նրանք միշտ լինեն իմ կյանքում, որովհետև ինձ ուրախացնում են:

Աննա

Քեյփոփի հետ ծանոթացել եմ 2014 թվականին ու մինչ օրս մի պահ անգամ չեմ փոշմանել։ Իհարկե, շատ են այն քեյփոփերները, ովքեր ակտիվության սկզբնական փուլում են, ու իրենց պատճառով սխալ կարծիք է կազմվում, առհասարակ, մեր մասին:։ Իմ սիրելի խմբերը, իրենց երգերը, իրենց ասած ցանկացած երկրորդ նախադասությունը մեզ սիրելու մասին է , ինքներս մեզ գնահատել ենք սովորում։ Մենք իսկապես շատ ենք փոխվել ու փոխվում ենք ամեն օր` իրենց շնորհիվ։ Այնպես որ միշտ չէ որ կարծրատիպերը համապատասխանում են իրականությանը :

Էրիկ

Ես ինտերնետում պատահական գտա կորեական երգերից մեկը, որից հետո շրջապատումս անընդհատ հայտնվում էին քեյփոփերներ, սկսեցի հետաքրքրվել, շատ դուրս եկավ ու այդպես խորացա քեյփոփի մեջ:

Էլեն

Նախկինում ես տարված էի անիմեով, գրում էի չավարտված անիմեների շարունակությունը, նայում էի տարբեր վիդեոներ՝ կապված անիմեի հետ։ Մի օր պատահական գտա անիմացիոն վիդեո, որտեղ պարում էին անիմեի իմ սիրելի հերոսները։ Երգը ինձ գրավեց, ցանկացա սովորել նաև այդ պարը։ Հետաքրքրեց, թե ինչ երգ է, ով է կատարում։ Գտնելով իրական երգը՝  մեկ անգամ էլ նայեցի տեսահոլովակը և հասկացա, որ սովորել եմ կորեական խմբի պար՝  չիմանալով դրա մասին։ Ինքս չհասկացա, թե ոնց տարվեցի այդ խմբով, ինձ հետաքրքրում էին իրենց երգերը, պարերը, հետո արդեն ցանկացա իմանալ նրանց անունները և նախասիրությունները, թե ինչպես են նրանք հայտնվել խմբում և այլն։ Ինքս էլ չհասկացա, թե ինչպես դարձա ԱՐՄԻ~։ Հետագայում ինձ հանդիպեցին ուրիշ խմբեր, նման, բայց շաաատ տարբեր դեմքեր։ Ես սիրեցի ու մնացի այստեղ, ու չեմ փոշմանում :

Լիլիթ

Մանկուց հետաքրքրված եմ եղել ասիական երկրներով: Ինձ միշտ գրավել է ասիական մշակույթն ավելի, քան եվրոպական կամ ամերիկյանը: Մոտ 2012 թվականից արդեն Կորեայով էի տարված, սկսել եմ կինոներից՝ դորամաներ և այլն, ընկերուհիս էր առաջարկել, որ գոնե մի անգամ նայեմ: Ֆիլմերից հետո նոր անդրադարձել եմ Քեյփոփին, սիրում եմ «Էքսո» խումբը, իմ կյանքի դժվար պահերին իրենք ինձ օգնել են:

Սյուզի

2014 թվականից եմ լսել Քեյփոփ, Յութուբով պատահական լսեցի «Էքսո» խմբի երգերից մեկը, սկսեցի փնտրել ավելի շատ երգեր, խորացա..ու այսօր ես արդեն Էրի եմ :

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: