kotayk
ՏեքստԴեկտեմբեր 15/2021

Դատարանը վճռել է՝ «Կոտայք» ՋՕԸ ճարտարագետը կշարունակի աշխատել

Հետք Մեդիա Գործարանն օրեր առաջ անդրադարձել էր «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում տեղի ունեցած աշխատանքային իրավունքի խախտման դեպքերին։

Հիշեցնենք, որ մեզ էին դիմել ջրօգտագործողների ընկերության աշխատակիցներ՝ նշելով, որ իրենց ազատել են աշխատանքից՝ քաղաքական հայացքների պատճառով։

Սեդրակ Մարտիկյանը մեկն է այդ աշխատակիցներից. նա 2017 թվականից աշխատել է «Կոտայք» ՋՕԸ-ում` որպես գլխավոր ճարտարագետ։ Ըստ Մարտիկյանի փաստաբան Սուսաննա Սա

րգսյանի՝ գործատուի հետ խնդիրները սկսվել են այն ժամանակ, երբ Սեդրակ Մարտիկյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է իշխանությանը քննադատող հրապարակմամբ։

2021 թ-ի դեկտեմբերի 2-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել է Սեդրակ Մարտիկյանի հայցը, որով պահանջում էր վիճարկել իր հեռացման հրամանը։

Դատալեքսից տեղեկանում ենք, որ անվավեր է ճանաչվել «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Վլադիկ Աբրոյանի` Սեդրակ Մարտիկյանին աշխատանքից ազատելու հրամանը՝ վերջինիս վերականգնելով ընկերության գլխավոր ճարտարագետի պաշտոնում:

Դատարանը վճռել է ընկերությունից հօգուտ Սեդրակ Մարտիկյանի բռնագանձել 264 հազար 285 ՀՀ դրամ՝ որպես 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 5-ը ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված հարկադիր պարապուրդի գումար և 2021 թվականի մարտ ամսից մինչև Սեդրակ Մարտիկյանին աշխատանքի վերականգնելու օրը, հօգուտ Մարտիկյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար՝ նրա միջին աշխատավարձի չափով:

Ջրօգտագործողների այս ընկերությունում վերջին երեք տարիներին տարբեր պաշտոններ են ստացել նախարար Պետրոսյանի եղբայրը, կնոջ ազգականները, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարակից «ակտիվիստները»։

Ռուբեն Պետրոսյանը Ռոմանոս Պետրոսյանի եղբայրն է։ Նա 2021 թվականից նշանակվել է «Կոտայք» ՋԸՕ-ի տնօրենի տեղակալ։ Վերջինս սոցիալական ցանցերում հստակ քաղաքական դիրքորոշում է հայտնում՝ սատարելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և իշխանությանը։

Պավել Ցուգունյանը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ՝ Արմինե Պետրոսյանի քեռու որդին է։ Մասնակցում է Կոտայքի մարզի ՏԻՄ ընտրություններին՝ գլխավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։
Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի մարզպետ նշանակվելուց հետո, Պավել Ցուգունյանն աշխատել է որպես մարզպետի տեղակալի օգնական,այնուհետև «Կոտայք» ՋՕԸ-ի տնօրեն:
Երբ 2020 թվականի հուլիսին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար, նույն թվականի սեպտեմբերից մինչ օրս նախարարի կնոջ ազգականը տեղափոխվել է «Հայանտառ» ՊՈԱԿ՝ որպես տնօրենի պաշտոնակատար։


Գուրգեն Օսիպյանը Պավել Ցուգունյանի մորաքրոջ տղան է։ Նա 2019 թվականի ապրիլին ընդունվել է «Կոտայք» ՋՕԸ՝ որպես «Նաիրի» տեղամասի պետի տեղակալ, իսկ 2020-ի հունվարին դարձել տեղամասի պետ։

Արարատ Աղաբեկյանը Պավել Ցուգունյանի քրոջ ամուսինն է։ 2019-ի ամռանը նա դարձել է «Կոտայք» ՋՕԸ-ի «Ջրվեժ-Ձորաղբյուր» տեղամասի պետի տեղակալ, իսկ 2020-ի հունվարից նշանակվել է այդ տեղամասի պետ։

Կարդացեք այս թեմայով հետաքննությունն այստեղ։

Թիմ՝

Թիմ

Հետաքննող

թիմ