one-card
ՏեքստՀուլիս 9/2022

One Card-ի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) հուլիսի 6-ին «Վան Քարտ» ՍՊԸ-ի նկատմամբ վարույթ է հարուցել հասարակության մոլորեցման դրսևորմամբ և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով իրավախախտումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՄՊՀ մամուլի խոսնակի գրառումից։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ One Card կոչվող հավելվածի և այն գործարկող ընկերության բաժնետերերի մասին գրել էին Հետք Մեդիա Գործարանի ուսանողները։ Պարզվել էր, որ փաստացի ֆինանսական գործունեություն ծավալող այս ընկերությունն աշխատում է բացառապես առանց վերահսկողության և լիցենզիայի։ Նաև չկան մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն քաղաքացիների ներդրած ֆինանսական միջոցների անվտանգությունը։

One Card-ի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշման համաձայն՝ «Վան Քարտ» ՍՊԸ-ն հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն է դրսևորվել հատկապես հետևյալ վարքագծով.

  • «OneCard» բջջային հավելվածում լիցքավորվող միավորներն անվանվել է կրիպտոուան («CryptoOne»), այնինչ այն կրիպտոարժույթ չէ:
  • Հայտարարվել է, որ սպառողը կարող է իր հաշվի դրական մնացորդն ավելացնել օրական 1%-ով, այնինչ հաշվի դրական մնացորդն ավելանում է ոչ թե 1%, այլ մինչև 1%-ով՝ մինչև 29-րդ օրը ներառյալ, որից հետո միավորների կուտակումը հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից դրական շարժն ապահովելու դեպքում:
  • Հայտարարվել է, որ «OneCard» հաշվում կուտակված գումարը հնարավոր է կանխիկացնել, այնինչ կանխիկացնել հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից ձեռք բերված էլեկտրոնային միավորները և իր ստացած «Сash Back» միավորները:
  • Մեկ «CryptoOne»-ի իրացման գինը սահմանվել է 2-3 ՀՀ դրամ, այնինչ կանխիկացման դեպքում՝ մեկ «CryptoOne»-ը համարժեք է մեկ ՀՀ դրամի, իսկ դրանց կանխիկացումը զուգակցվում է բարձր միջնորդավճարների գանձումով:
  • Հրապարակվել է, որ «OneCard» բջջային հավելվածում կուտակված միավորներով օգտատերերը կարող են կատարել գնումներ ընկերության գործընկերներից, այնինչ գործնականում «OneCard» հաշվում կուտակված միավորներով գործընկերներից գնում կատարել հնարավոր չէ։

Թիմ՝

Թիմ

Հետաքննող

թիմ