Ծաղկող կինը
Հայոց պատմության ու արվեստի հուշամատյաններում կանանց անունները շատ չեն։ Ըստ հիշատակման՝ Մարիամն առաջին հայ կին նկարիչն է, որ 15-րդ դարում ձեռագիր արտագրությունը զարդարել է մանրանկարներով։ Մեզ հասած նրա ստեղծագործությունների պատառիկները պատկերացում են տալիս Մարիամի արվեստի և ոճի մասին։
Մարիամից 6 դար անց հայ նկարչուհիներն այլևս եզակի չեն։ Նրանք շարունակում են Մարիամի արվեստը՝ անկաշկանդ ստեղծագործելով իրենց արվեստանոցներում:
Գայանե Խաչատրյանն ասում է, որ իր սառն ու մութ արվեստանոցում ստեղծված նկարները լույս և ջերմություն են փոխանցում։
Հռիփսիմե Գրիգորյանի արվեստանոցն զբաղեցնում է տան մի անկյունը։ Բացի նրա բազմաոճ աշխատանքներից, այստեղ կան հին ընտանեկան լուսանկարներ ու ցուցահանդեսներում ներկայացված կտավներ՝ ցելոֆանով պատված։
Նատալյա Պողոսյանի տան հյուրասենյակը նաև արվեստանոց է աշակերտներին ընդունելու համար։
Արփինե Ավագյանն իր նոր տան մեկ սենյակն ամբողջությամբ հատկացրել է նկարներին։ Տան կահավորումը դեռ ավարտված չէ, բայց արվեստանոցը լիքն է։
Շենքում, որտեղ գտնվում է Հասմիկ Ավետիսյանի արվեստանոցը, ապրում ու ստեղծագործում են ուրիշ նկարիչներ ևս։ Հասմիկի արվեստանոցից հնչող դասական երաժշտությունը լսվում է վերելակի մոտից։
Արվեստանոցում ստեղծագործել է նաև մայրը՝ Ժենյա Հարությունյանը։ Հասմիկ Ավետիսյանն ասում է՝ դա է իր էներգիայի գլխավոր աղբյուրը։
Արևիկ Արևշատյանի տան արվեստանոցը կիսված է։ Մի մասում ստեղծագործում է ինքը, մյուսում՝ ամուսինը՝ նկարիչ Ռուբեն Գրիգորյանը։ Ամուսինը կատակում է, թե իր նկարներն ավելի լավն են։
Անուշ Առաքելյանի արվեստանոցը Երևանի կենտրոնում է, պատուհանից դուրս երևանյան անցուդարձն է։ Ցավով է նշում, որ կան նկարիչներ, որոնք մնում են ստվերում։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Հռիփսիմե
Ավագյան
Ուսանողներ
Առաքել
Տոնոյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան