ՎիդեոՄարտ 23/2022

Հագուստի վաճառք՝ չրի, բանջարեղենի ու ձկնեղենի կողքին

Նոր Նորքի շուկայում համատեղված է ամենաանհամատեղելի իրերի վաճառքը՝ չիր, միրգ, բանջարեղեն, ձկնեղեն և, այո՛, Ռուզան Անանյանի հագուստի խանութը։ Կինն ասում է, որ իր վաճառքի կետի անսովոր աշխարհագրական դիրքից չի դժգոհում։ Ընդհակառակը, տան համար սննդի առևտուր անող կանայք հաճախ պատահաբար նկատում են հագուստն ու քայլերն ուղղում դեպի իր խանութ։

Ավելի քան 15 տարի է, ինչ հագուստի վաճառքը Ռուզանի հիմնական զբաղմունքն է։ Այդ ընթացքում ամեն բան տեսել է. նորաձևության ու ոճերի կտրուկ փոփոխություն, մոլերի առաջացում, հագուստի շուկաների սնանկացում։ Այս զարգացումներն ուղղակիորեն ազդել են վաճառքի վրա, սակայն սիրելի գործից հրաժարվել Ռուզանը չի պատրաստվում։

Տեսանյութի հերոսը՝ Ռուզաննա Անանյան

Հեղինակներ՝

Ուսանողներ

Լուսինե

Գրիգորյան

Ուսանողներ

Մարգարիտա

Հարությունյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան