«Շնչի՛ր գիտելիք, արտաշնչի՛ր հմտություն». 50 սեմինար և վարպետության դաս՝ Con-Sep-tion Սամմիթում
Ինքնակրթման հարթակի նախաձեռնությամբ հուլիսի 18-ին Աղվերանում տեղի ունեցավ Con-Sep-tion Սամմիթը, որի ընթացքում ացնկացվեցին մոտ 50 սեմինար և վարպետության դաս՝ հետևյալ ոլորտներում.
- Գիտություն, պատմություն, մշակույթ
- Բիզնես և վաճառք, մարքեթինգ
- ՏՏ ոլորտ
- Հոգեբանություն և քոուչինգ, Արտ-թերապիա
- Փայտագործություն, կավագործություն և օճառագործություն
- Երաժշտություն և սոցիալական պարեր
- Յոգա, առաջին բուժօգնություն
- ՄՌԿ և զբաղվածություն, ֆրիլանս
- Ռեստորանային գործ
- Խոսքի մշակույթ
- Ազգային բրենդի ձևավորում
- Գրադարանագիտություն
- Բնապահպանություն
Con-SEP-tion Սամմիթի կազմակերպիչները ոգեշնչվել են սկանդինավյան երկրների ժողովրդական դպրոցների նախատիպից։ Այդ դպրոցները սկիզբ են առել 19-րդ դարում՝ Դանիայից, անվանվում էին սկանդինավյան բարձրագույն դպրոցներ, այլ կերպ ասած` Bildung։ Bildung-ները տներ էին, որտեղ քննարկում էին կրթական թեմաներ, ձեռք էին բերում տարբեր գիտելիքներ և հմտությունները։ Առաջին քննարկումները սկսվել են գրքերից, հետո ավելի կիրառական և լայն թեմաներ։
Այսպիսով Con-SEP-tion Սամմիթը սկանդինավյան բարձրագույն դպրոցի մի օրն էր, որը կազմակերպիչներից Հրանտ Զեն Դանդուրօֆֆի խոսքով՝ հետագայում ավելի երկարաժամկետ կդառնա.

Ըստ Դանդուրօֆֆի՝ Սամմիթը կազմակերպվել է քրաուդֆանդինգով. մասնակիցները տոմսեր են գնել։ Տեխնիկական որոշ խնդիրներ էլ լուծվել են տեղացի և արտասահմանցի երկու գործարարի ֆինանսավորմամբ, իսկ մարզերից մասնակիցների տրանսպորտի հարցում աջակցել է Կոլբա Լաբը։ Սամմիթի կազմակերպչական թիմն աշխատել է կամավոր հիմունքներով։ Կամավոր էին իրենց գիտելիքներով կիսվում նաև խոսնակները։
Կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը կարևորեց, որ այն Սամմիթի արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու երկխոսությունը չկորի, հաճախ կազմակերպվեն դասընթացներ, որոնք կշարունակեն մեկը մյուսին։

Իսկ ռեստորատոր Վարդա Ավետիսյանը, ով պատմում էր՝ ինչպես բացել սիրելի ռեստորան, վստահեցրեց, որ եթե նման նախաձեռնություն լիներ իր երիտասարդության տարիներին կարևոր փորձ, գիտելիք ու մոտիվացիա կստանար.
«Ես կարծում եմ շատ լավ նախաձեռնություն է, երիտասարդներն իսկապես դրա կարիքն ունեն։ Երբ ես էի երիտասարդ ու փնտրտուքների մեջ, հաստատ նման հնարավորություն չունեի անձամբ հանդիպելու և լսելու էն մարդկանց, ում մոտ ինչ-որ մի բան ստացվել է կյանքում»,- ասում է Վարդան։

Հայաստանի 4 մարզերից՝ Արարատից, Տավուշից, Լոռիից, Գեղարքունիքից շուրջ 140 երիտասարդներ հնարավորություն ունեցան մասնակցելու Con-SEP-tion Սամմիթին։ Մի քանի ժամ տևած գիտելիքների ու հմտությունների փոխանակումից հետո մասնակիցները վերադարձան՝ ապագա գաղափարներն իրականացնելու ավելի լայն գործիքակազմով։
























Հեղինակներ՝
Ուսանողներ
Աննա
Արզումանյան
Ուսանողներ
Մարինե
Հովակիմյան
Ուսանողներ
Նարեկ
Ալեքսանյան
Ուսանողներ
Էլեն
Դանիելյան