Ֆոտո պատմությունՀունիս 16/2025

Նախատակտից այն կողմ, կամ երբ տակտը լռում է

Երաժշտությունը սկսվում է այնտեղ, որտեղ լռությունն էլ չի հնչում։ Մինչև երաժշտության սկսելը՝ հանդիսատեսի աչքից հեռու իրարանցում է։ Այս ֆոտոշարքը բացում է վարագույրները՝ ցույց տալու մինչև համերգը կատարվող փուլերը։ Ամեն նկար երաժշտության մի մաս է, տերմին, առանց որի չկա ամբողջական ստեղծագործություն։ Ես փորձել եմ նկարներով արտահայտել՝ ինչը սովորաբար լսում ենք։ Նկարներում երաժշտություն է՝ առանց ձայնի, բայց լի հնչողությամբ։

Սկսում ենք բոլորով։ Նվագում ենք նախատակտից. երե՛ք, չո՛րս։

zoom

Նախերգանք, ուվերտյուր (ֆր․՝ ouverture — բացել), կարճ կտոր, որը նվագում ենք հիմնական գործից առաջ՝ երանգ տալով, ակնարկելով, թե ինչ է սպասվում հետագայում։ Այն, ինչ անհրաժեշտ է համերգից առաջ։

zoom

Գլիսանդո (իտալ.՝ glissando < ֆրանս․՝ glisser — սահել), մի հնչյունից մյուսը սահուն շարժում, որի արագ անցման ընթացքում երկուսն էլ արտահայտիչ լսվում են։ Երբ առաջին հնչյունը սահելով հալվում է երկրորդի մեջ։

zoom

Օստինատո (բխում է իտալերեն «համառ» բառից), երաժշտական մոտիվ, որն իր կրկնությամբ ձայնային շերտեր է ավելացնում և հարստացնում է ստեղծագործությունը։

zoom

Տեմբր (ֆր.՝ timbre), հնչերանգ, երաժշտական հնչյունի գույնն ու ուժգնությունը։

zoom

Արձագանք, որևէ արգելքից անդրադարձած և դիտորդի ընկալած ալիք (ձայնային, էլեկտրամագնիսական և այլն)։

zoom

Սկորդատուրա (իտալ․՝ «տարաձայնություն» կամ «սխալ»), գործիքի լարման ձև, որը տարբերվում է ընդունված «ճիշտ» ձևից։ Շատերի ականջին անսովոր, բայց նոր ու էքսպերիմենտալ մոտեցում։

zoom

Լիբրետո (իտալ.՝ libretto — գրքույկ), օպերայի կամ բալետային ներկայացման գրական սցենարի տեքստը, դիտարկում՝ բառերի միջոցով։ Պատմությունը՝ էկրանի հետևում։ Տեսած, բայց դեռ չլսված։

zoom

Ֆերմատա (իտալ.՝ fermata — բառացի՝ կանգառ), երաժշտական նոտագրության նշան, որը չֆիքսված ժամանակով (սովորաբար, որքան հեղինակը ցանկանա) ավելացնում է հնչման տևողությունը։ Կամ համերգի ընդմիջման ժամ, որը ցանկանում ես անվերջ ձգել։

zoom

Ալեգրո (իտալ.՝ allegro — ուրախ, աշխույժ), երաժշտական արագ տեմպ կամ համերգից առաջ մնացած ուրախ րոպեներ, որոնք անցնում են վայրկյանների արագությամբ։

zoom

Տուտտի (իտալ․՝ tutti՝ «բոլորով»), երբ տվյալ հատվածը նվագում են բոլորով ու յուրաքանչյուրի ձայնն ու օգնությունը մեծ դեր ունի ընդհանուր պատկերի մեջ։

zoom

Հեղինակ՝

Ուսանողներ

Էլիզա Բարխուդարյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան