Ֆոտո պատմությունՀունիս 6/2026
Կորցրած երկրի մնացած համը
Դոնարային Ստեփանակերտի շուկայում բոլորը գիտեին։ Նրան գտնելու համար հարցնել պետք չէր․ բավական էր հետևել ժենգյալով հացի բույրին։
Այսօր էլ, տարիներով մշակված հմտությամբ և արագությամբ, Դոնարան թարմ կանաչիներից ու բարակ խմորից խոհանոցային արվեստի վայելքներ է ստանում։ Նրա ժենգյալով հացի մեջ Արցախում մոտ 25 տեսակի կանաչի կար, Երևանում հազիվ 20 է գտնում, բայց գնահատողներն ասում են՝ գլխավոր բաղադրիչը Դոնարայի ձեռքի համն է։
Դոնարայի ժենգյալով հացի միայն հասցեն է փոխվել, բայց ոչ համը։










Հեղինակ՝
Ուսանողներ
Աննա
Ասլանյան
Դասախոս՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան