early_morning
Ֆոտո պատմությունՓետրվար 5/2021

Առավոտ գիշերով

Օրակարգ

04:00 արթնանալ

04:30 տնից դուրս գալ (ձյան, անձրևի ժամանակ՝ տաքսիով)

05:00 պատրաստել ավելները

05:15 սուրճ խմել (հիմնականում Անահիտի պատրաստած՝ չնայած նրան, որ Անահիտը չի խմում)

05:30 քննարկել օրվա լուրերը, լավ տրամադրության ժամանակ Զարեն հումորներ է անում

05:45 ստանալ օրվա փողոցների անունները

06:00 խմբերով շարժվել դեպի փողոցներ. հիմնականում մտերիմներով, օրինակ՝ Խաթումը միշտ հարևանուհու հետ է լինում

08:00 գործը դանդաղում է. մեքենաների, մարդկանց շարժը սկսում է խանգարել

10:00 ընդմիջման ժամ. Զարեի հումորները ուժի մեջ են (ձմռանը ցրտի պատճառով ընդմիջում չի լինում անել)

մինչև 11-ը տերևները, թղթերը, տոպրակները պետք է հավաքած լինել, ձմռանը մայթերի վրա ավազ շաղ տալ

14:00 աշխատանքի ավարտ (եթե Հռոմը, Հակոբն ու Տիգրանը արձակուրդի մեջ չեն լինում), ավելներն ու շորերը թողնել հավաքման վայրում

կամ

15:00 աշխատանքի ավարտ (տղամարդիկ արձակուրդի մեջ են), Հռոմի բացակայությունն ամենաշատն է զգացվում

Օրակարգը՝ Անահիտ Մամիկոնյանի աշխատանքային առօրյայից

Նոր Նորքի մասնաճյուղ, «Սանմաքրում»

Նոյեմբերից-դեկտեմբեր ամիսներ, 2020 թվական

002-copy.jpg003-copy.jpg004-copy.jpg005-copy.jpg006-copy.jpg007-copy.jpg008-copy.jpg009-copy.jpg010-copy.jpg011-copy.jpg012-copy.jpg013-copy.jpg

Հեղինակ՝

Ուսանողներ

Մարինե

Հովակիմյան

Դասախոս՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան