Ինֆոգրաֆիկա / ԱնիմացիաՀունիս 9/2026

Քիչ թեկնածու, շատ ընտրող․ ինչ է փոխվել 2026-ին՝ 2021-ի համեմատ

2026-ի հունիսի 7-ին Ազգային ժողովի ընտրություններին նվազել է պատգամավորության թեկնածուների թիվը, սակայն աճել է քվեարկության մասնակիցների ցուցանիշը՝ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համեմատ։

2021-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր 26 քաղաքական ուժ, սակայն նախընտրական շրջանում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրապայքարից դուրս գալուց հետո քվեաթերթիկներում մնացին 25-ը (21 կուսակցություն և 4 դաշինք)։

2026-ի ընտրություններում պատկերը նման է: Գրանցված 19 քաղաքական ուժերից (17 կուսակցություն և 2 դաշինք) ընտրացուցակում մնացին 18-ը՝ «Ալյանս» կուսակցության դուրս գալուց հետո։

Եթե 2021-ին պատգամավորական մանդատների համար առաջադրվել էր ընդհանուր 2667 թեկնածու՝ ներառյալ մերժվածներն ու ինքնաբացարկները, ապա 2026-ին այդ թիվը նվազել է։ Քարոզարշավի ընթացքում՝ ինքնաբացարկների և փաստաթղթային խնդիրների պատճառով, ինչպես նաև «Ալյանս» կուսակցության դուրս գալուց հետո, պատգամավորի թեկնածու մնացին 1922 հոգի։

zoom

Նախորդ ընտրություններին մասնակցած ուժերից միայն 7-ն են նույնությամբ կրկնվել այս տարվա ցուցակում։

zoom

Ընտրողների մասնակցության ցուցանիշներում ևս կան փոփոխություններ։

2021-ի հունիսի 20-ին ընտրելու իրավունք ուներ 2,593,572 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել էր 1,281,174-ը՝ 49.37%-ը։

2026-ին ընտրողների ընդհանուր թիվը կտրուկ նվազել է՝ կազմելով 2,485,851 մարդ, սակայն աճել է մասնակցությունը։ Քվեարկությանը մասնակցել է 1,476,597 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 58.97%-ը։

zoom

Հեղինակներ՝

Ուսանողներ

Էրիկ

Գալստյան

Ուսանողներ

Աննա

Ասլանյան

Դասախոս՝

Դասախոսներ

Կատյա

Մամյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան