Ֆոտո պատմությունԴեկտեմբեր 26/2024

Բարի գիշեր

Երևանի գիշերային կյանքը սեզոնային է՝ ապրում է տաք ամիսներին:

Ամառվա երեկոները մարդաշատ են, ուշ ժամերին փողոցները լցված են հատկապես երիտասարդներով։ Երբ ցրտերն ընկնում են, թվում է՝ երիտասարդները պիտի հավաքվեն գիշերային ժամանցի վայրերում՝ բարերում, գեյմինգներում, քլաբերում։ Բայց՝ չէ. ամռանը փողոցներում շրջողներից քչերն են ձմռան երկար երեկոներն այս տեղերում կարճում։ Ձմռանը գիշերային կյանքը Երևանում փոխվում է ու սառչում։

Ձմռանը փողոցներում քչանում են զբոսաշրջիկները․ այդ նրանք են ամառային Երևանի գիշերային կյանքի հիմնական կատալիզատորները։

Երևանի կենտրոնի բարերի մեծ մասը դատարկ է։ Բիթլզը, Կալյումեն, Ստոյկան, սակայն, ամառ թե ձմեռ մարդաշատ են։ Քլաբինգի մշակույթը քաղաքում չկա:

Գիշերը Երևանի փողոցներում քայլելն անվտանգ է․ ձեզ կընկերակցեն փողոցային շները․ որքան կենտրոնից հեռու, այնքան շները շատ։ Քանաքեռում, օրինակ, դրանք ոհմակներով են: Եթե վախենում եք շներից, գիշերը տնից դուրս գալիս ծանրութեթև արեք՝ արժե՞ արդյոք։

Այգիները և հրապարակները գիշերներն էլ են բաց, փողոցները լուսավորված են: Ամռանն այգիները կանաչ են, հարմար՝ խոտերին թավալվելու, պիկնիկների համար:

Ուշ ժամերին փողոցն անցնելիս զգույշ եղեք. երիտասարդների շրջանում տարածված է արագ գիշերավարումը (nightdrive), քանի որ փողոցները հիմնականում դատարկ են: Ճանապարհներին հաճախ կհանդիպեք բարձր երաժշտությամբ 4x4 մեքենաներով երիտասարդների, որոնք գարաժային և բիսետկա մշակույթից ընդմիջում են անում փողոցում՝ գիշերային Երևանի կյանքին անհաղորդ մարդկանց հաշվին:

Քաղաքի գիշերային համայնապատկերը տեսնելու համար լավ տարբերակներ են Ազատության այգին, Արարատ կոնյակի գործարանի բակը, Երևանյան լիճը, Ծիծեռնակաբերդի այգին:

Եթե դրսում երկար մնաք, կարող եք սնվել լիբանանահայերի ու սիրիահայերի արագ սննդի կրպակներում. դրանք բաց են ամբողջ գիշեր։

Եթե բնակվում եք Երևանի ծայրամասում և ուզում եք վայելել գիշերային ակտիվ կյանքը, անհրաժեշտ է կենտրոնանալ՝ իջնել Կենտրոն: Տաքսիները մատչելի են, բայց կարող եք օգտվել ավտոբուսներից, որոնք աշխատում են ամենաուշը մինչև 23:00-ը, և մետրոյից, որի վերջին գնացքը գնում է 24:00-ին:

Ձեզ ապահով,
Լուսնի փափլիկ շողով
Կամ քաղաքապետարանի լույսերով
Պարուրված՝
(անկողնում կամ փողոցում)

Բարի գիշեր Երևանում

h_optimized_2000.png
Գտեք վեցերորդին
k_optimized_2000.png
Ուրվական կա քաղաքում
1_1_optimized_2000.png
Վա՜խ
2_1_optimized_2000.png
Գլխապտույտ
g_optimized_2000.png
Գիշերը վառվում են մոմերը
4_1_optimized_2000.png
Մանկական լկտիություն
7_optimized_2000_2_optimized_2000.png
Ելք կա
6_optimized_2000.png
Աշխատանքային պերեկուր
c_optimized_2000.png
Նիվայի վկաները
5_optimized_2000.png
Ուշ է, մշուշ է
0_1_optimized_2000.png
Յուղանկար
3_1_optimized_2000.png
Ձեր լվացքը չորացել է
8_optimized_2000_3_optimized_1500.png
Վերջ

Հեղինակ՝

Ուսանողներ

Ինգա

Թումանյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան