guitar_maker
ՎիդեոՕգոստոս 25/2021

«Հարբած», բայց անունով կիթառներ պատրաստողը

Վիդելրագրության դասի համար կերպար ընտրելիս առաջինը մտածեցի Տիրայր Մխիթարյանի մասին, ով Վանաձորից է, կիթառներ է պատարստում։ Մի անգամ էլ իմ կիթառի գրիֆն է վերանորոգել:

Տիրայրն արդեն 5 տարի է, ինչ զբաղվում է այս գործով: Սկզբում միայն ընկերների ու «Քլոքեռ» խմբի տղաների համար էր պատրաստում, բայց հիմա երաժշտական գործիքը սիրով ստեղծում է նաև անծանոթների համար:

Արհեստանոցում գտնվող և այդտեղից դուրս եկած ամեն մի կիթառ իր անունն ունի: Կիթառներին անուն տալն աշխատանքն ավելի յուրահատուկ է դարձնում։ Գործիքների ապագա տերերը շարունակում են Տիրայրի տված անուններով կոչել իրենց նոր կիթառներին:

Հեղինակ՝

Ուսանողներ

Անի

Ղուլինյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան