Ինֆոգրաֆիկա / ԱնիմացիաՄայիս 1/2025
Տղամարդկանց ու կանանց անհավասար հավասարությունը
Հայաստանում կանայք և տղամարդիկ կյանքում և աշխատանքում հավասար են՝ ըստ օրենքի։
Որպես կանոն, սակայն, ղեկավար պաշտոններում տղամարդիկ ավելի հավասար են, քան կանայք։ Բանկային ոլորտում, օրինակ, կին աշխատակիցների քանակն է կրկնակի, տղամարդկանց՝ աշխատավարձը։ Հանրագումարում հետաքրքիր պատկեր է ստացվում․ կանայք միասին ու տղամարդիկ միասին մոտավոր նույնչափ են վարձատրվում՝ իրավահավասարության յուրօրինակ մեկնաբանություն։
Շնորհավոր բոլոր աշխատավորների միջազգային օրը՝ հավասարապես։




Հեղինակ՝
Ուսանողներ
Ստելլա
Կիրակոսյան
Դասախոս՝
Դասախոսներ
Կատյա
Մամյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան