Ֆոտո պատմությունԴեկտեմբեր 10/2024

«Հիսուսը» պատրաստ սպասում է

Շուրջ երկու տարի տևած քննարկումների, փաստաթղթերի բազմակի կարգավորումների և թույլտվությունների տրամադրումից հետո Հայաստանում՝ Հատիս լեռան գագաթին, 2025-ին պիտի որ կանգնեցվի Հիսուս Քրիստոսի արձանը։ Գաղափարը գործարար Գագիկ Ծառուկյանինն է, ֆինանսավորումը՝ նույնպես։

_001IMG_6684_9_11zon.jpg
_002IMG_6705_8_11zon.jpg
Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հիսուս

Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց ալյումինե արձանը ու 44 մետր բարձրությամբ պատվանդանը արդեն պատրաստ են։ Արձանի հեղինակը ճարտարապետ, քանդակագործ Արմեն Սամվելյանն է։ Նա ընտրվել էր հինգ ամիս տևած մրցույթի արդյունքում։

_003IMG_6715_7_11zon.jpg
Սպասում
_004IMG_6693_6_11zon.jpg

Շուտով շատերի պատուհանից կերևա «ամենաբարձրն ու ամենագեղեցիկը»՝ Հիսուսի արձանը։

2022-ի մարտի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) ժողով, որի ընթացքում քննարկվել է Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը:

_008IMG_6685_2_11zon.jpg
Աշխատանքային խառնաշփոթ
_006IMG_6714_4_11zon.jpg

Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձան կանգնեցնելուն Հայ առաքելական եկեղեցին դեմ է՝ հիմնավորմամբ, որ դա հակասում է մեր եկեղեցու դարավոր պաշտամունքային ավանդույթին։ Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է նախաձեռնության հեղինակներին զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել ազգային-եկեղեցական մշակույթին ու եկեղեցաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»։

_005IMG_6712_5_11zon.jpg
Հայաստանում կառուցվող «աշխարհի ութերորդ հրաշալիքը» գրեթե պատրաստ է
_007IMG_6688_3_11zon.jpg

Կառավարության ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձանի կանգնեցմանը կողմ լինելու մասին հայտարարեց 2022-ի հուլիսի 7-ին կառավարության նիստում։

Գագիկ Ծառուկյանը վստահ է՝ Հիսուսի արձանը կակտիվացնի Հայաստանի զբոսաշրջությունը։ Նրա խոսքով՝ մեր երկիրը չունի գազ, նավթ, ոսկի ու ադամանդ, բայց ունի տուրիզմը զարգացնելու հիանալի հնարավորություն։

_009IMG_6700_1_11zon.jpg
Բացումը խոստանում են շուտով՝ մեկ տարուց

Հիսուս Քրիստոսի արձանի բացումը նախատեսվում է 2025-ի ավարտին։ Մինչ դա՝ ավարտված կլինեն նաև Հատիս լեռան վրա կառուցվող համալիրի և հարակից ճոպանուղու աշխատանքները։

Հեղինակ՝

Ուսանողներ

Սուսաննա

Հարությունյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան