Չեմ սիրում երկար խոսակցություններ. կոմիքս
Շրջապատիս մարդիկ, գենդերային դերերի կարծրատիպերով պայմանավորված, հաճախ ինձ ասում են՝ «տղավարի ես», «տղայի նման ես նստում», «դոմինանտ ես», «տղամարդ-աղջիկ ես» և այլն։
Այդ ձևակերպումներին չէի ըմբոստանում, սակայն իմ ներսում առաջանում էին հարցադրումներ ինքս իմ նկատմամբ։
Որոշեցի վիզուալ մոտեցում ցուցաբերել՝ ստեղծելով ինքնակենսագրական կոմիքս. կերպարիկ, որի նախատիպը ես եմ։

Նկարել եմ 8 իլյուստրացիաներից բաղկացած թվային կոմիքս։ Ոգեշնչման տարբեր աղբյուրներ եմ ունեցել, որոնք օգնել են հասկանալ, թե ինչպես նկարեմ տեղանքը կամ որոշ դետալներ։ Ոգեշչման հիմնական աղբյուրներն են Vewn անիմատոր-նկարչուհու «cat city» և «fluffy’s third eye», ինչպես նաև Թիմ Բերթոնի «Frankenweenie» լիամետրաժ մուլտֆիլմը։

Առաջին իլուստրացիան ցույց է տալիս ինձ, սենյակս և իմ սիրած գույնը։ Սիրած գույնի շեշտադրումը նպատակ ունի բացատրել երկու գույների ՝ սևի և սպիտակի օգտագործումը կոմիքսում։ Սենյակս իմ հարմարավետության գոտին է։ Այդ պատճառով էլ պատմությունը սկսվում է հենց այնտեղից։

Երկրորդ իլյուստրացիան՝ լոգասենյակում է։ Ես հավատում եմ, որ ջուրը կարող է մաքրել օրվա վատ պահերը։ «Չեմ սիրում երկար խոսակցություններ» արտահայտությունն ինտրովերտությանս մասին է։

Երրորդ իլյուտրացիան Երևան քաղաքի մասին է, քանի որ սիրում եմ քաղաքը և սիրում եմ քայլել։ Կոմիքսին հատուկ պատուհանիկում երևում է թեյնիկ և բաժակներ, որոնք դետալներ են՝ վերցրած իմ առօրյայից։ Թեյ շատ եմ սիրում, չեմ սիրում երկար խոսակցություններ։


Չորրորդ և հինգերորդ իլյուտրացիաները ցույց են տալիս հասարակության ճնշումը՝ կապված իմ ինքնության հետ։ Ձեռքերը, որոնք փակում են կերպարիկի դեմքը, դանակը և սուշի դառնալու պատկերն արտահայտում են իրողությունը, որում ես հայտվում եմ, երբ իմ մասին լսում եմ քարացած արտահայտություններ։ Սուշին՝ հում ձկան և կերակուր դառնալու սիմվոլն է։

Վեցերորդ իլլյուստրացիայում ես փորձում եմ փախնել այդ ամենից՝ ծածկոցով ծածկվելով արտաքին աշխարհից և մուտք գործելով իմ ներքին աշխարհ։

Յոթերորդ իլյուստրացիայում արդեն իմ աշխարհում եմ, որտեղ ապրում են անհասկանալի կենդանիներ։ Հավատում եմ, որ ցանկացած անհատ ունի իր ներսի կենդանիներին։

Ութերորդ իլլյուտրացիան ես եմ, որը պատկերում է անդրոգին կերպարին, որն իր մեջ միավորում է տղամարդուն և կնոջը հատուկ հատկանիշներ։
Երկու գենդերներին հատուկ սեռական օրգանների և հատկանիշների՝ մեկ մարմնում միավորումը կոչվում է անդրոգինություն։ Երկու գենդերների մեկ մարմնում միավորված լինելու գաղափարը նոր չէ․ հին աշխարհում տարբեր մշակույթներ ունեցել են աստվածություններ, որոնք ունեցել են տղամարդու և կնոջ թե արտաքին և թե ներքին հատկանիշներ։ Հաճախ երկու գենդերների հատկանիշները այնքան վառ էին արտահայտվում, որ միախառնվում էին իրար։
Վերջին երկու իլյուստրացիները նկարելիս՝ ոգեշնչվել եմ ացտեկական մշակույթից՝ կերպարներին տալով տափակ և ոչ ծավալային պատկերավորում։ Անդրոգին կերպարս ացտեկական Քեթցալքոթլ աստվածության այլաձև հղումն է։
Կոմիքսը նպատակ ունի ցույց տալ, թե որքան կարևոր է չսահմանափակվել գենդերային հատկանիշների ընկալմամբ և ազատ լինել։ Ազատ լինել ոճով, վարվելակերպով և դուրս լինել գենդերային դերերի կարծրատիպերից։
Քեթսալքոթլ*- ացտեկական դիցաբանության մեջ աստվածություն, ով կառավարում էր հակադիր ուժերը և միավորում դրանք։
Հեղինակ՝
Ուսանողներ
Լիլի
Պետրոսյան
Դասախոս՝
Դասախոսներ
Լուսինե
Բեքարյան