nobodys-home
Ֆոտո պատմությունՓետրվար 26/2021

Ոչ ոքի տունը

Տեղափոխում, արտագաղթ, մահ. այս երևույթների հետևանքով են լքված մնացել ֆոտոպատմությունում պատկերված տները։

Երևանում և հարակից շրջաններում լքված տներն ավելի շատ են, քան մենք նկատում ենք։ Ինձ հատկապես հետաքրքիր էր, թե ինչ կա լքված տների ներսում, երբ սկսում էի նկարել ֆոտոպատմությունս։

zoom
Ոչ ոքի տունը 02.jpeg

Սկսեցի շրջել քաղաքի տարբեր հատվածներով ու ծանոթանալ տասնյակ մարդկանց հետ, որոնք էլ հենց ուղղորդել են նկարներում պատկերված տները։ «Գնա Կոնդ, շատ տներ կան վատ վիճակում, որ նկարես, չեն էլ իմանա, որ լքված են»,-զրույցի ընթացքում ասաց գազանանոցի աշխատակիցներից մեկը։

Գնացի։

zoom
Ոչ ոքի տունը 03.jpeg

Կոնդի փողոցներից մեկում ծանոթացա Էրիկի հետ, որը դպրոցական տարիքի տղա է։ Մի տուն կար, որտեղ Էրիկը վաղուց ուզում էր մուտք գործել, բայց չէր համարձակվել։ Ինձ ուղեկցելը լավ առիթ էր, որ ինքն էլ հայտնվի լքված այդ տանը։

zoom
Ոչ ոքի տունը 04.jpeg

Իր և ընկերների հետ միասին շրջեցինք Կոնդի փողոցներով։ Երբ արդեն նկարները մշակման փուլում էին, ու մտածում էի՝ էլ չեմ նկարի, Էրիկը հեռախոսով արված մի քանի նկար ուղարկեց նոր գտած տնից ու միասին գնացինք։

zoom
Ոչ ոքի տունը 05.jpeg

Չնայած մտերիմներիս անհանգստությանը՝ շարունակում էի շրջել լքված, բայց կարծես «տիրություն արվող» տներում։ Տները լքված են, բայց անտեր չեն, քանի որ դրանց հեռակա հետևում են հարևանությամբ ապրող մարդիկ կամ նախկին տերերի բարեկամները։

zoom
Ոչ ոքի տունը 06.jpeg

Կահույք, սպասք, նկարներ, թոշակի գրքույկ և նման այլ առարկաները միակ վկան են, որ նախկինում այս տներում կյանք է եղել։

Ամեն տանը կարելի էր պատկերացնել, թե ինչպիսին է եղել այդտեղի առօրյան, լավ կամ վատ, ուրախ կամ տխուր պահերը, բայց ինչ որ մի պահի կյանքը կանգնել է այստեղ։

zoom
Ոչ ոքի տունը 07.jpeg
zoom
Ոչ ոքի տունը 08.jpeg
zoom
Ոչ ոքի տունը 09.jpeg
zoom
Ոչ ոքի տունը 10.jpeg

Հեղինակ՝

Ուսանողներ

Կարինե

Մանուկյան

Դասախոս՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան