opening_way_for_train
ՎիդեոՀուլիս 11/2021

Գնացքի ճանապարհն ազատողը

Շոգ ամառներին, երբ պատուհանս բաց էի քնում, լսում էի գնացքի ձայնը՝ մեր տնից երկու թաղամաս այն կողմ։ Երազում էի գնացքի գծերին ավելի մոտ ապրել: Գծերի ու ճանապարհի հատման կետում՝ Մխչյան ու Դիմիտրով գյուղերի արանքում, ուղեփակոցն է, որտեղով հաճախ էի անցնում: Պահակակետում իրար փոխարինող աշխատակիցներին չէի էլ նկատում, մինչև այն պահը, երբ վիդեոպատմությունս ինձ տարավ մանկությանս երազանքի հետևից:

Ծանոթացա Լենա Գրիգորյանի հետ, ով այնտեղ է աշխատում արդեն 24 տարի՝ ճիշտ իմ տարիքի չափ: Ամեն հերթափոխին Լենան 24 ժամ անցկացնում է տնակում. հերթական գնացքի մոտենալուց առաջ փակում է ճանապարհը մեքենաների համար, գնացքի անցնելուց հետո կրկին բացում ու վերադառնում տնակ: Գիշերային դժվար ու վտանգավոր աշխատանքային ժամերից հետո՝ լուսաբացին հերթը փոխանցում է գործընկերոջը՝ մաղթելով անփորձանք օր:

Հեղինակ՝

Ուսանողներ

Մերրի

Անդրասյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան