pigeons
Ֆոտո պատմությունՓետրվար 3/2021

Աղավնի խաղացնողները

Երևանի շենքերի տանիքներին կամ բակերում հաճախ կարելի է տեսնել աղավնիների սպիտակ երամներ։ Տերերը լինում են երկու տեսակի՝ սիրողական «ղուշբասներ» և պրոֆեսիոնալ «աղավնի խաղացնողներ»։

Սիրողական աղավնապահները զուտ կերակրում են, թռցնում ու ուրախանում են նրանց խաղաղաբեր տեսակով։ Ի տարբերություն նրանց՝ պրոֆեսիոնալ աղավնապահները հետևում են որոշակի խիստ կանոնների։ Օրինակ՝ նրանք երբեք թույլ չեն տալիս տարբեր ցեղատեսակների աղավնիների զուգավորումը։

zoom
Աղավնի խաղացնողները 2.jpg

Աղավնապահներն օդում էլ տարբերում են իրենց թռչուններին, հեռվից հեռու գիտեն՝ հարյուրից որ մեկն է իրենցը, իսկ երբ ուրիշ աղավնի են նկատում երամում, նրան «խամ» են անվանում։ Աղունիկներն այնքան պիտի «խաղիկներ» անեն օդում, մինչև «խամերին» գրավեն ու իջեցնեն իրենց բույնը։ Ղուշբասների խոսքով՝ իրենցով են անում, տնավորում։

zoom
Աղավնի խաղացնողները 3.jpg

Հայաստանում 2010 թ-ից գործում է «Աղավնասերների ակումբ», որի հիմնադիր-նախագահ Ստեփան Կույումջյանը շատ է կարևորում միջազգային մրցույթներում կամ օտարերկրյա աղավնապահների շրջանում ճանաչելի դարձնել հայկական զտարյուն աղավնատեսակը։ Հայտնի հայկական ցեղատեսակը կոչվում է խալավիզ, որի մաշկը սովորաբար միագույն է, ավելի հաճախ` սպիտակ, իսկ վզի հատվածում մաշկն այլ գույնով է ներկված` խալ է հիշեցնում։

Աղավնասերերի ակումբն ամեն տարի աշնանը՝ հոկտեմբերին, կազմակերպում է մրցաշար։ Այդ ամիսը պատահական չեն ընտրել. հոկտեմբերին բազեներն այլ վայրի թռչունների հետ տաք երկրներում են լինում։

Բազեներն աղավնիների համար վտանգ են ներկայացնում, քանի որ որսում ու սնվում են նրանցով։ Իր թռչուններին բազեներից պաշտպանելու համար Ստեփան Կույումջյանը պայծառ վարդագույն ներկ է քսում նրանց թևերին, որից բազեն խուսափում է, չի մոտենում աղավնուն։

zoom
Աղավնի խաղացնողները 4.jpg

Ստեփանն ունի հազարից ավելի աղավնի, Հայաստանում ամենաաղավնաշատ բակը հենց իրենն է։ Յուրաքանչյուր ցեղատեսակին առաձնացրել է տարբեր բներում, որոնք կարծես իսկական երկհարկանի տներ լինեն։ Բնակիչներն էլ՝ իրանական, Վանա, Ադանա կոչվող ցեղատեսակի քիչ հանդիպող աղավնիներն են։

zoom
Աղավնի խաղացնողները 5.jpg
zoom
Աղավնի խաղացնողները 6.jpg
zoom
Աղավնի խաղացնողները 7.jpg
zoom
Աղավնի խաղացնողները 8.jpg
zoom
Աղավնի խաղացնողները 9.jpg
zoom
Աղավնի խաղացնողները 10.jpg
zoom
Աղավնի խաղացնողները 11.jpg
zoom
Աղավնի խաղացնողները 12.jpg
zoom
Աղավնի խաղացնողները 13.jpg
zoom
Աղավնի խաղացնողները 14.jpg

Հեղինակ՝

Ուսանողներ

Միլենա

Բարսեղյան

Դասախոս՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան