rock_dvor
ՎիդեոՀուլիս 11/2021

Ռոք դվոռ

Բուսաբանական փողոցի վրա է գտնվում Աշոտ և Արթուր Թադևոսյանների տունը, որը ծանոթ-ընկերները «ռոք դվոռ» են անվանում։ Եթե դուք էլ մեկ անգամ այնտեղ լինեք, կհասկանաք՝ ինչու։

Երբ առաջին անգամ գործով գնացի Թադևոսյանների տուն, մտադիր էի այնտեղ մոտ մեկ ժամ անցկացնել, սակայն ռոք դվոռում այդպես չի լինում. այնտեղ մնում ես երկար, քանի որ հայր և որդի Թադևոսյանների հետ զրույցներն անվերջ են:

Ռոք, «հոլիդեյ» տաբատներ ու երկար մազեր. Աշոտը 70-ականների հիպպիական կյանքի հայաստանյան ներկայացուցիչներից էր` «Էրեբունի» ռոք խմբի բաս-կիթառահարը։

Աշոտենց տունը երաժշտների հավաքատեղի էր, և այդ միջավայրում Արթուրը չէր կարող խուսափել երաժիշտ լինելուց։ Ֆիլմ նկարելու մտադրությամբ փորձեցի Աշոտին և Արթուրին այցելելու նոր պատրվակ ստեղծել, հետո մի քանի անգամ գնացի-եկա:

Մեր առաջին հանդիպմանը Արթուրը հաճախ էր խոսքի մեջ օգտագործում «սրանից ավելի՞ մետալ» արտահայտությունը: Ռոք դվոռում անցկացրածս մի քանի օրվա տպավորությունը հենց այդպիսին է:

Հեղինակ՝

Ուսանողներ

Լուսինե

Վարդանյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան