ՎիդեոՀունիս 22/2021

Մեր տնից նոր ապրանքի հոտ չի գալիս

«Մեր տնից նոր ապրանքի հոտ չի գալիս»,— Մանե Ոսկերչյանն այսպես է նկարագրում իր ընտանիքին արդեն մի քանի տարի շրջապատող միջավայրը: Մանեն ու նրա ամուսինը՝ Ժան Մարկը, գնումները հիմնականում “second hand” խանութներից են անում ու կայուն ապրելակերպ են վարում՝ հրաժարվելով նորաձևությունից, արագ սննդից, գերսպառումից: Նրանց տան անկյուններում կահույքը, հագուստը, անգամ երեխայի խաղալիքները երկրորդ կյանք են ստանում: Ամուսինները ծանոթացել են Հնդկաստանում, որտեղ զարգացրել են սպառողականության մասին իրենց գաղափարները։ Դստեր՝ Լունայի ծնունդը նրանց կյանքում շատ բաներ վերարժևորելու ևս մեկ առիթ էր:

Պատմության հերոսը՝ Մանե Ոսկերչյան

Հեղինակներ՝

Ուսանողներ

Լուսինե

Վարդանյան

Ուսանողներ

Շուշան

Աբրահամյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան