Ինֆոգրաֆիկա / ԱնիմացիաՄարտ 10/2021
Ինքնադիմանկար-անիմացիա N1
Անիմացիա առարկայի շրջանակներում ունեինք առաջադրանք՝ նկարել 15 ինքնադիմանկար, որոնցում մենք ապագայում ենք: Առաջին մի քանի ինքնադիմանկարում հստակ պատկերացնում էի՝ ով և որտեղ եմ լինելու ես ապագայում, բայց հետո առաջ եկան «փախած մտքեր», ու ես սկսեցի պատկերացնել, որ ապագայում ինչ-որ պահի կուզեմ փոխել մաշկիս գույնը, ունենալ աֆրո-գժական մազեր, ամբողջովին փոխել ոճս։
Այս առաջադրանքը անիմացիոն հոլովակի թեմա ընտրելու համար էր, ու, ինչպես գուշակեցիք, մենք 15 ինքնադիմանկարներից հենց ապագա սևամորթ Արփիին ընտրեցինք:
Հանձնարարության կարևոր կետերից էր նաև հոլովակի մեջ երաժշտություն օգտագործելը՝ շարժումը համադրելով երաժշտական ռիթմիկայի հետ:
Հեղինակ՝
Ուսանողներ
Արփի
Բարսեղյան
Դասախոս՝
Դասախոսներ
Լուսինե
Բեքարյան