Կորսված երկրի մոխրացած հպարտությունը
Կյանքը մեզ սովորեցրել էր դաժանորեն հաշվել մարդկային կորուստն ու առաջ անցնել, ծալել զինվորական հագուստը, խնամքով դնել զոհված զինվորի անկյունում ու շարունակել ապրել։
Թիկունքում պատերազմի ամբողջ դաժանությունն ականջ ու սիրտ ծակող պայթյուները, խենթացնող անորոշությունն ու կորուստների մասին գույժերը չէին, փողոցներում անփութորեն թափած, տեղ-տեղ կույտերով, տեղ-տեղ այրվող, տեղ-տեղ էլ արդեն մոխրացած զինվորական համազգեստներն էին։ Իր 4 որդիների զինվորական հագուստն այրող կնոջ հեկեկոցը պատերազմում իմ տեսած ամենասարսափելի տեսարանն էր։ Այլևս անպետք այդ սրբությունը կորսված, վերացած, ոչնչացած պետության «խորհրդանիշը» դարձավ։ Մուրճի նման խփեց մեր գլխին՝ վերջ, ձեր իրականությունն այլևս գոյություն չունի կամ չի էլ ունեցել։
Հեղինակ՝
Ուսանողներ
Ասպրամ
Ավանեսյան
Դասախոս՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան