ՎիդեոՍեպտեմբեր 13/2021

Անաղմուկ ֆիլմ

Խուլերի միավորման շենքում երկուշաբթի օրերին առանձնահատուկ աշխուժություն է. մարդիկ հավաքվում են` միասին ժամանակ անցկացնելու, շաբաթվա նորություններն իմանալու ու քննարկելու: Լուրերի «հաղորդավարը» Արայիկ Գալստյանն է, ով շաբաթվա ընթացքում հավաքում է կարդացած բոլոր նորությունները, նոթատետրի մեջ գրառումներ անում, ամեն երկուշաբթի պարտաճանաչ կերպով գալիս է Խուլերի միություն, իր շուրջը հավաքում ընկերներին ու պատմում աշխարհում կատարվող իրադարձությունների մասին: Արայիկը ժեստերի լեզուն կիրառում է մանկությունից. լսողությունը կորցրել է, երբ դեռ ութ ամսական էր: Նորից լսելու մասին չի էլ երազում, ասում է՝ սովորել է այս կարգավիճակին: 63 տարի հանգիստ քնով, անաղմուկ ապրում է, ի՞նչ նոր բան պետք է լսի աշխարհի մասին:

Հեղինակ՝

Ուսանողներ

Սոնա

Ներսեսյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան