sotk-after-bombing
ՏեքստՍեպտեմբեր 23/2022

«Ես ստե էղել եմ, ստե էլ կմնամ». Սոթքը ադրբեջանական հրետակոծությունից հետո

66-ամյա Վարդանուշ Վարդանյանը և նրա ամուսինը՝ 71-ամյա Կոլյա Վարդանյանը, ամեն երեկո Սոթքից գնում են Կարճաղբյուր և առավոտյան վերադառնում Սոթք՝ անասուններին կերակրելու։

2022թ․-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծեցին Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Վերին Շորժա, Այրք, Վարդենիս եւ այլ համայնքները։ Հրետակոծությունից վնասվել են բնակելի տներ, անասնագոմեր, գազատար խողովակներ և էլեկտրալարեր։ Սեպտեմբերի 18-ին, երբ մենք Սոթքում էինք, գյուղը ո՛չ գազամատակարարում ուներ, ո՛չ՝ էլեկտրամատակարարում։ Երեկվա դրությամբ էլեկտրամատակարարումը մասամբ վերականգնվել էր։

Վարդանուշն ու Կոլյան ստիպված էին դուրս գալ տնից։ Գիշերը ամուսինները մեքենայի մեջ են անցկացնում, նրանց կացարան են առաջարկել Մարտունի քաղաքում, բայց, Վարդանուշի խոսքով, ֆինանսական խնդիրներ ունեն և ամեն օր Մարտունիից չեն կարող գալ գյուղ և վերադառնալ։

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Հեղինակ՝

Ուսանողներ

Արեն

Նազարյան