Ֆոտո պատմությունՀունվար 9/2025

Թատրոնի դրաման

Թատրոնից տուն եմ դառնում մեկ թևավորված, մեկ էլ՝ հիասթափված։ Լինում է՝ որոշում եմ՝ էլ չեմ գնա, բայց քայլերս նորից հետ են տանում։ Ուզում եմ, որ կերպարներն ինձ համոզեն՝ այստեղ ուրիշ աշխարհ է, ուր մարդիկ ու երևույթները ոչ լավն են, ոչ վատը. պարզապես այլ են։ Սակայն հաճախ բեմը մնում է իրականության շարունակությունը. դերասանները շարժվում են, խոսում, ժպտում, կյանք են խաղում, բայց չեն ապրում, աչքերի փայլն ինձ չի հասնում։

Բայց մեկ էլ՝ հանկարծ։ Մի հայացք, մի բառ, լույսի անսպասելի խաղ կամ երաժշտության ակորդ, և ներկայացումը կենդանանում է։ Ես ձուլվում եմ բեմին ու դերասաններին, դառնում նրանց մի մասը։ Թատրոնը հենց այդ կախարդական ակնթարթներն են։

Երրորդ զանգը հնչեց։ Վարագույրը բացվում է…

zoom
image00025(1) Large.jpeg
Գույների կոնտրաստ, ցավ, մշուշ
Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն, «Զառանցանք երկուսով»
zoom
image00025 (2)Large.jpeg
Ցասում։ Սահմանափակում
Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն, «Զառանցանք երկուսով»
zoom
image00025 (3) Large.jpeg
Կարեկցանք
Սոս Սարգսյանի անվան դրամատիկական թատրոն, «… իսկ դրսում ձյուն է գալիս»
zoom
image00025 (4) Large.jpeg
Հավասարակշռում։ Որոշում
Սոս Սարգսյանի անվան դրամատիկական թատրոն, «… իսկ դրսում ձյուն է գալիս»
zoom
image00025 (5) Large.jpeg
Զարմանք
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, «Սերը տարիք չի հարցնում»
zoom
image00025 (6) Large.jpeg
Խաչվող գծերի ու զուգահեռների անվերջությունը
Սոս Սարգսյանի անվան դրամատիկական թատրոն, «Բարկանու՞մ ես»
zoom
image00025 (7) Large.jpeg
Կոկետություն
Սոս Սարգսյանի անվան դրամատիկական թատրոն, «Բարկանու՞մ ես»
zoom
image00025 (8) Large.jpeg
Անշեղություն
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, «Սիրելիներից մի բաժանվեք»

Հեղինակ՝

Ուսանողներ

Անի

Նավասարդյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան