Ֆոտո պատմությունՀունվար 5/2023

Թատրոն երիցատան նկուղում

Երևանի կենտրոնի բակերից մեկում՝ «ժամի հայաթ», երիցատան նկուղային հարկում բեմադրվում են ներկայացումներ դաունի համախտանիշով երեխաների և երիտասարդների մասնակցությամբ։

Նրանք «Արև երեխաներ» հասարակական կազմակերպության թատերախմբի սաներն են՝ 10-27 տարեկան: 2 ամիս մենք հետևել ենք արևների ստեղծագործական կյանքին, ապրել նրանց հետ։

Առաջին հանդիպումն ամենահուզիչն էր։ Երեխաներին տեսնելու պահին միակ բանը, որ կարողացանք անել, նրանց գրկելն էր։ Սկզբում չէինք հասկանում՝ ինչ ենք զգում, չգիտեինք՝ ոնց ենք շփվելու։ Նրանք մեզ չէին ճանաչում, բայց վստահեցին ու սիրեցին։ Մենք էլ հանդիպումից հանդիպում ավելի անհամբեր էինք դառնում։

«Բուրատինո» ներկայացմանը դերասանները պատրաստվում էին մեծ եռանդով ու ոգևորությամբ։ Մենք հետևում էինք նրանց փորձերին, խաղին և լուսանկարում էինք։

Վերջին նկարահանման օրը ծանր էր։ Ասացինք, որ ավարտել ենք մեր աշխատանքն ու պիտի հրաժեշտ տանք։ Տխրեցին արևները։ Հազիվ էինք մեզ զսպում, որ չլացենք։

Մամիկոնը, որ խաղում էր «Պապա Կառլոյի» դերը, ամեն անգամ բաժանվելիս գրկում էր մեզ։ Այս անգամ առանց մի բան ասելու դուրս եկավ, չուզեց անգամ հրաժեշտ տալ։ Իրեն նորից հանդիպեցինք եկեղեցու բակում, գրկեցինք և խոստացանք, որ էլի կգնանք։

zoom
001.jpg
zoom
002.jpg
zoom
003.jpg
zoom
004.jpg
zoom
005.jpg
zoom
006.jpg
zoom
007.jpg
zoom
008.jpg
zoom
009.jpg
zoom
011.jpg
zoom
012.jpg

Հեղինակներ՝

Ուսանողներ

Մարիամ

Ամիրշատյան

Ուսանողներ

Սոնա

Արշակյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան