Ֆոտո պատմությունՄարտ 21/2025

Բողբոջի հատումը

Գիշերահավասար է։ Այսօրվանից ցերեկները գիշերներից երկար են լինելու, օրերը տաքանալու են, բնությունը ծաղկելու է:

zoom

Անցնում եմ Թումանյան փողոցով։ Սղոցները խլացրել են ճնճղուկների ծլվլոցը։

zoom
zoom

Կանաչ հագուստով տղամարդիկ կտրտում են ծառերի բողբոջած ճյուղերն ու բարձում բեռնատարների մեջ։

zoom
zoom
zoom
zoom

Ծառերի ստվերները հատիկ-հատիկ անհետանում են Թումանյան փողոցից։ Ամռանը՝ արևին, դրանք իմ թաքստոցը պիտի լինեին։

zoom

Որքան Թումանյանով առաջ էի գնում, այնքան հաստաբուն ծառերը քչանում էին, շատանում էին հուդայածառերը։

zoom
zoom

Հեղինակ՝

Ուսանողներ

Լիլիթ

Մարգարյան

Դասախոս՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան