Ֆոտո պատմությունՀունվար 24/2023

Սպասիր ինձ

Կենտրոնական (Կիլիկիա), Հյուսիսային և Հարավային ավտոկայանները Երևանի այն երեք կետերն են, որտեղից հնարավոր է հասարակական տրանսպորտով հասնել մարզեր։ Ավտոկայանները նման են մեծ խառնարանի՝ լցված տարբեր դեմք ու հայացք, մշակույթ ու հագուկապ ունեցող մարդկանցով։

Երեք ավտոկայաններից երկուսն ունեն շենքեր, որտեղ տեղակայված է ադմինիստրատիվ հատվածը, կան տոմսարկղեր, նստարաններ, տեղեկատու։ Երրորդը՝ Հարավայինը, շենք չունի։ Հարցերը կարգավորվում են դիսպետչերական կետի միջոցով։

Շինությունները հին են ու տարիների ընթացքում զրկվել են հարմարություններից։ Չեն տաքացվում, և հատկապես ձմռան ամիսներին ներսի ու դրսի ջերմաստիճանը գրեթե նույնն է։ Ավտոկայաններում չգրված կանոն է՝ ուզում ես նստել՝ սպասի՛ր դրսում։ Նույնիսկ եթե քամի է կամ ցուրտ, շատերը շենք չեն մտնում, որովհետև, եթե շենքում լինեն, կարող են տրանսպորտը բաց թողնել կամ չհասցնեն աթոռ զբաղեցնել։

Ավտոկայանները նաև բարբառների խառնարան են։ Հայերենի տարբեր խոսվածքներով նույն հարցերն են տրվում․ «Մամ, բա ավտոբուսն ու՞շ գիքա», «Չի՞ ուզելի շարժվի, սառեսենք», «Մի՛ հրեք, բոլորդ էլ կտեղավորվեք»․․․

Հատկապես ուրբաթ և կիրակի օրերին մարզեր գնացողների և Երևան եկողների թիվը սովորականից ավելի շատ է, իսկ աշխատանքային օրերին մարզեր գնացողները վերջին ավտոբուսին հասնելու խնդիր ունեն։ Երևանից մեկնելու վերջին ժամը, սովորաբար, 7-8-ն է, բայց ոչ միշտ են ավտոբուսները երթուղի դուրս գալիս ըստ ժամատախտակի։ Պատահում է, որ վերջին ավտոբուսը շարժվում է նախատեսվածից շուտ։

Չվերթերի ժամերի վերաբերյալ տեղեկություններ կարելի է գտնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության պաշտոնական կայքում։ Ֆոտոպատմությունը պատրաստելու ընթացքում այնտեղ կային տվյալներ միայն Գեղարքունիքի մարզի տրանսպորտի վերաբերյալ։

001.jpg
Կիլիկիա ավտոկայան
002.jpg
Հյուսիսային ավտոկայան
003.jpg
Կիլիկիա ավտոկայան
004.jpg
Հյուսիսային ավտոկայան
005.jpg
Կիլիկիա ավտոկայան
006.jpg
Հյուսիսային ավտոկայան
007.jpg
Հյուսիսային ավտոկայան
008.jpg
Կիլիկիա ավտոկայան
009.jpg
Հարավային ավտոկայան
010.jpg
Կիլիկիա ավտոկայան
011.jpg
Կիլիկիա ավտոկայան
012.jpg
Հյուսիսային ավտոկայան
013.jpg
Կիլիկիա ավտոկայան
014.jpg
Հյուսիսային ավտոկայան
015.jpg
Հարավային ավտոկայան

Համահեղինակ՝ Դինա Զադուրյան

Հեղինակներ՝

Ուսանողներ

Արծվիկ

Դավթյան

Ուսանողներ

Աստղիկ

Հովհաննեսով

Ուսանողներ

Արփինե

Հովհաննիսյան

Ուսանողներ

Ֆրունզե

Ավետիսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան