ՎիդեոՀոկտեմբեր 11/2020

Ուր որ գնաս, հետ արի

Ամեն ինչ մտքերի և զգացմունքների մասին է, որոնց մենք չէինք կարող դիպչել, բայց կարող էինք դիտել դիմանկարով՝ որպես դրա թաքնված ճանապարհի մարմնացում։ Հայացքը ճակատագրի և հրաշքների հանդեպ հավատի մարմնացում է: Մինչ մեր մարմինը սահմանափակված է ֆիզիկական հարթության մեջ, մեր միտքը ճանապարհորդություններ է կատարում՝ դուրս աշխարհագրությունից, մարմնից և գոյությունից: Տեղերն ու անձերը, որոնց հետ կապված ենք, մեզ կերտում են որպես մեկ դինամիկ դիմանկար: Ուր էլ որ գնանք, ում էլ հանդիպենք, փնտրում ենք մեր ծանոթներին և մարդկանց, որոնց շրջապատում զգում ենք ինչպես տանը:

Աչքերի մեջ եղած պատմությունը թվում է անհասանելի: Որտե՞ղ ենք մենք հիմա, մեր ներսո՞ւմ, ո՞ւմ ենք փափագում:

Ֆիլմը թույլ է տալիս սուզվել անծանոթ մարդկանց հայացքների մեջ՝ առաջին հայացքից: Երկրորդ հայացքից՝ հնարավորություն է մտորելու միմյանց մասին։ Լուռ մարդկանց ստատիկ դիմանկարները թույլ են տալիս մտածել, թե ինչ է նրանց աչքերի հետևում: Հեռավոր վայրերից հնչող ձայները խոսում են երևակայության հետ և պատկերներ են կերտում:

Հեղինակ՝

Ուսանողներ

Սոնա

Ներսեսյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սոնա

Քոչարյան