women-statues-in-yerevan
Ֆոտո պատմությունՄայիս 29/2026

Երևանի լուռ կանայք

Քարե կանայք՝ այգիներում

«Աստվածուհին»՝ մեկ․․․, մեկ․․․, մեկ․․․։ Երևանի փողոցներում ես փնտրում էի կանանց քանդակներ, ու երկար ժամանակ մեկս երկու չէր դառնում։ «Աստվածուհուն» հազիվ գտա․ Ագրարային համալսարանի այգում էր, կողքին՝ «Աստվածը»։ Աստվածուհուն երևի դրել են, որ Աստված իրեն մենակ չզգա։

zoom
«Աստվածուհի»

Հետո գտա «Վարք Հավերժությանը»։ Կնոջ եթերային դեմքին նայելիս՝ մտածում եմ՝ հավերժությունը հենց ինքն է։ Ձեռքերին գիրք է։ Քանդակը նվիրված է «Մշո ճառընտիրը» թուրքական յաթաղանից փրկած երկու կանանց։ «Հավերժությունը» Աբովյան-Տերյան խաչմերուկում է՝ ծառ ու թփով շրջապատված։

zoom
«Վարք Հավերժությանը»

«Վանեցի աղջիկը» կանգնած է Աբովյան–Սայաթ Նովա խաչմերուկում, բայց նրան կարծես չեն նկատում։ Ձեռքերին ջրաման է, իսկ փակ բերանն ու զուսպ կեցվածքը նրան անմատչելի են դարձնում։ Տեսնես՝ վանուհիները խոնա՞րհ են եղել։

zoom
«Վանեցի աղջիկը»

Մեկ ուրիշ կնոջ հանդիպեցի Օղակաձև զբոսայգում։ Մերկ է, հիշեցնում է Ռոդենի «Մտածողին»։ Բայց այստեղ բրոնզե կինը սպասում է։ Քանդակը հենց այդպես էլ կոչվում է՝ «Սպասում»։

zoom
«Սպասում»

Քարե կանայք՝ բակերում

Այս քանդակը Նոր Նորքի բակերից մեկում տեսա։ Աղջիկը պարում է։ Բակի բնակիչները ամեն օր տեսնում են նրա ձիգ ու սլացիկ կեցվածքը ու թրթռիկ հագուստը։

zoom

Ալեկոծվող մազերով այս աղջիկն էլ է Նորքում է։ Անուն չունի։ Կարելի է «Լիություն» կոչել։

zoom

Քարե մայրեր

Հազիվ տեսած լինեք, բայց Երևանում մայրերի քանդակներ էլ կան։ Ու եթե մայր է, հետը պետք է երեխա լինի։ «Մայրություն» կոչվող այս քանդակի երեխաները երկուսն են։ Նրանցից մեկը մոր ուսին է։ Մյուսը ձեռքն է բռնել, բայց կոտրված է։

Քանդակի ամբողջական լուսանկարը՝ այստեղ։

zoom
«Մայրություն»

Այս մայրը գրկել է երեխային ու սփոփում է։ Իրեն սփոփող չկա։

Քանդակի ամբողջական լուսանկարը՝ այստեղ։

zoom

Պանթեոնի քարե կանայք

Երևանի քարե կանայք հիմնականում խորհրդանիշներ են՝ հավերժություն, մայրություն, սպասում, գեղեցկություն։

Իրական կանանց քանդակները պանթեոնում են՝ մահարձաններ են։

Նկարչուհի Մարիամ Ասլամազյանն է։ Կիսանդրին երկար, բարակ, գեղեցիկ պատվանդան ունի։

zoom
Մարիամ Ասլամազյան

Բարձր պատվանդան, դափնեպսակ, ձեռքին՝ գրիչ․ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի մահարձանն է Կոմիտասի անվան պանթեոնում։ Երկար փնտրելու կարիք չեղավ․ պանթեոնի սկզբում է, չափերով՝ աչքի ընկնող։

zoom
Սիլվա Կապուտիկյան

Այգու տարածքում է նաև Ավրորա Մարդիգանյանին ու Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը։ Շարքով քանդակված տխուր կանայք են։

zoom
Ավրորա Մարդիգանյան

Կոմիտասի այգուց դուրս գալիս էլի մի քանդակ տեսա։ Կին է, շուրջբոլորը՝ վեր խոյացող դեկորներ։ Հայ օգնության միության 100-ամյակն է խորհրդանշում։

zoom
Հուշարձան՝ նվիրված ՀՕՄ-ի 100-ամյակին

Երևանի այգիներում կարելի է նաև քարե այլ կանանց տեսնել։ Մի կնոջ տեսա՝ չհամակերպվող է ու հոգատար։ Նման է մեր հարևան Վելեն հոքիրին, որը շատ էր աշխատում. օրվա մեջ հասցնում էր հեկտարներով հող մշակել, կենդանիներ պահել ու ինձ հետ կարդալ սովորել։

zoom

Այս քանդակը Դավիթ Անհաղթի նոր բարեկարգված այգու հետևում է, անանուն է՝ խեղդված շինարարական փոշով։

zoom

Կանանց քանդակների տեղագրությունները ու դրանց ամբողջական տեսքը կարող եք տեսնել այս քարտեզում։ Եթե գտնեք նոր քանդակներ, ավելացրեք այստեղ։

Հեղինակ՝

Ուսանողներ

Անի

Խաչատրյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան