yerevan-night-detective
Long ReadՓետրվար 17/2023

Երևանյան գիշերային դետեկտիվ՝ չճշտված հանգամանքներով

Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին ինստագրամ սոցիալական ցանցում բուռն քննարկման առիթ դարձավ angelic_wav3s օգտատիրոջ հրապարակումը՝ «բռնաբարության և թմրանյութեր պարտադրելու» դեպքի մասին։

Նելլին (angelic_wav3s) հրապարակումների և մեկնաբանությունների միջոցով պատմում էր, որ մոտ մեկ տարի առաջ իրեն ստիպողաբար թմրանյութ են տվել, հետո բռնաբարել են (հրապարակման էկրանապատկերները)։

AnyConv.com__IMG_20230216_134223_613 Large.png

Հատվածներ հրապարակումներից՝ հայերեն
Գրառում N 1

1.png

«… 17 տարեկանում, երկրորդ անգամ խախտեցի ակումբի քաղաքականությունը և առավոտյան ժամը 6-ին գնացի «Պոլիգրաֆ»։ Այնտեղ ինձ մոտեցան մի աղջիկ ու տղամարդ, ծանոթացանք, «ֆլիրտ» արեցին, հարցրին՝ քանի՞ տարեկան եմ։ Ես անկեղծ պատասխանեցի։

Մի քանի հայացք փոխանակելուց հետո հարցրին. «Ինչպե՞ս ես վերաբերվում թմրանյութերին, ինչպե՞ս ես վերաբերվում սեքսին»։

Միանգամից բացասական պատասխան տվեցի, և տեղեկացրի, որ «երբեք ոչինչ չեմ օգտագործել և կույս եմ»։

Գրառում N 2

3.png

Ես քաշեցի իմ կյանքի առաջին «գիծը» (թմրանյութի մասին է խոսքը — հեղինակ), անկախ իմ կամքից, ես չէի ուզում, ես ատում էի բոլոր թմրանյութերը: Առաջին «գիծը» քաշելուց հետո ինձ «տարավ», էնպիսի տպավորություն էր, ասես քնած եմ, բայց էյֆորիան գերակշռում էր, ես պարզապես շոկի մեջ էի։

Նա բերեց ինչ-որ հաբեր և ասաց. «Սրանք բերանի համար են»։

Ինքը իմ ամբողջ ներաշխարհը խառնեց իրար, ես, կարծես, էյֆորիայի և ամենաքաղցր քնի մեջ լինեի ու ոչինչ չէի հասկանում։

Գրառում N 3

IMG_20230217_201536.png

Ինձ տվեցին 7-8 մեֆեդրոնի և աղի չափաբաժին, որն ամենածանր թմրամիջոցներից էր։ Ամբողջ ընթացքում ինձ մոտենում էր սեփականատերերից մեկը և ականջիս հարցնում. «գրգռված չե՞ս», ես պատասխանեցի՝ ոչ։ Նա հարցրեց՝ «չե՞ս ուզում խաղալ, զվարճանալ և այլն»։

Նելլին նաև գրել էր, որ ինքը բացառություն չէ, նման շատ պատմություններ կան։ Նելլիի հրապարակումներից հետո գրառումներ արեցին ինստագրամյան բազմաթիվ օգտատերեր։ Նրանք պատմում էին, թե ինչերի են ականատես եղել «The Office» ակումբում (հրապարակման սքրինները)։

IMG_2099.jpg
Օգտատիրոջ ինստագրամյան գրառումը

Նելլիի հրապարակման մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր գրում էին իրենց անձնական պատմությունները։ Հետք Մեդիա Գործարանի լրագրողը կապվեց մեկնաբանություն գրած օգտատերից մեկի։ Օգտատերը որոշեց անանուն մնալ, և պատմեց.

Дизайн без названия (29).png

Հետք Մեդիա Գործարանի ուսանողները հարցում էին ուղարկել դատախազություն՝ պարզելու, թե ինչ է ձեռնարկվել Նելլիի հրապարակումից հետո։ Դատախազությունը քննարկման նպատակով հարցումն ուղարկել էր Կենտրոն վարչական շրջանի դատախազ Պ. Մարտիրոսյանին, նա էլ վերահասցեավորել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի պետ Ա. Պապյանին։ Հանձնարարվել էր հարցման մեջ նշված հանգամանքները պարզելու նպատակով կատարել ստուգողական աշխատանք ու արդյունքների մասին հայտնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն։ Հարցում ուղարկած լրագրողին հրավիրեցին ոստիկանության կենտրոնական բաժին։

Հետք Մեդիա Գործարանի լրագրող.

«Ես ցույց տվեցի Նելլիի հրապարակումը ոստիկաններին, ապա նրանց թելեգրամին ուղարկեցի ինստագրամյան այդ հրապարակումը՝ այլ մանրամասներ հավելած։ Ասացին, որ գրառման վերաբերյալ տեղեկություն չունեն։ Այնուհետև սենյակ մտավ թմրանյութերի գծով գլխավոր օպերլիազորը (այսպես նրան ներկայացրեց ոստիկանության աշխատակիցը) և ասաց. «Մեզ մոտ էսպիսի դեպք չի գրանցվել. եթե լիներ, մեր ամբողջ շենքը կխոսեր դրա մասին»։

Մեկ ժամ տևած զրույցից պարզվեց, որ այս գործով Ոստիկանությունում նյութեր չկան։ Ոստիկանները մեր լրագրողին հորդորել էին բացատրություն գրել, նա հրաժարվել էր։ Հետո, ավելի քան տասը օր անց, զանգել էին, որ ճշտեն, թե ինչ գիտի նա Նելլիի մասին․ որտե՞ղ է սովորում, ի՞նչ է ազգանունը, ո՞վ է մայրը։ Ի վերջո, հրավիրել էին բաժին՝ հանցագործության մասին հաղորդում տալու։ Նա հրաժարվել էր։

Փորձեցինք զրուցել Նելլիի հետ։ Նելլին հրաժարվեց հարցազրույց տալ և ավելացրեց, որ ամեն ինչի մասին արդեն գրել է։

Նելլիի գրառումից հետո «The Office»-ի սեփականատեր Գեղամ Պետրոսյանը Ինստագրամի իր էջում մի քանի հրապարակում արեց՝ հերքելով Նելլիի գրածը։

«Ինչ Նելլին (angelic_wav3s–ը) պատմում է, սուտ է։ Ոչ ոք նրան չի ստիպել, նա ինքնակամ եկել ու համոզել է մեզ, որ միանա»,— գրել էր Գեղամ Պետրոսյանը։

InShot_20230217_194512713.png

Հատվածներ Գեղամ Պետրոսյանի հրապարակումներից՝ հայերեն.

Ինչ ինքը պատմել ա, որ իբր արել ենք հետը, և կարդացեք` իրո՞ք տենց բան հնարավոր ա։ Հետո Նելլին նորմալ շփվում էր, ես էլ նորմալ էի տրամադրված նրա նկատմամբ։ Նա էս ընթացքում մի քանի անգամ փախել ա տնից։ Իսկ հերթական անգամ փախնելու ժամանակ ծնողները ոստիկանություն դիմեցին։ Ոստիկանությունը Նելլիին գտավ թմրանյութերի ազդեցության տակ։ Ոստիկանությունը ստիպել ա, որ Նելլին անուններ ասի կամ կնստի։ Էնտեղ եղել են իր ծնողները, և որպեսզի ինքը «պուպսիկ երեխա» երևա, հրեշտակի կերպարով, որին իբր նստցրել են նարկոտիկի վրա։ Ոստիկանությունում նա գրել է, որ մենք գինու հետ թմրանյութ ենք տվել և սեռական հարաբերություն ունեցել։

Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ դժոխքի միջով ենք անցել մարտ ամսին։ Բայց ԱԱԾ-ն ու ոստիկանությունը փակել են գործը, որովհետև հասկացել են, որ աղջիկը խաբում ա։

Գեղամ Պետրոսյանը համաձայնեց հարցազրույց տալ մեզ «The Office»-ում՝ իր փաստաբան Վահե Արմենակյանի ներկայությամբ։ Նա պատմեց, որ 2021-ի նոյեմբերին Նելլին գիշերային մի ակումբում (ոչ «The Office»-ում) ծանոթացել է իր ընկերների հետ։ Գեղամն այդ ժամանակ տուն էր վարձել, որն իր ընկերներն «օֆիս» էին կոչում:

«Առաջին անգամ ծանոթացել եմ էդ բնակարան օֆիսում, իրենք եկել են, ես էդտեղ ծանոթացել եմ իրա հետ, մինչև էդ տեսել եմ ինչ-որ ռեյվերի (պարային և երաժշտական մշակույթի երիտասարդական ժամանակակից ուղղություն, որը համադրում է էլեկտրոնային երաժշտության էներգետիկ ռիթմերը և լուսային էֆեկտները) ժամանակ։ Լիքը մարդիկ տեսել են ու կարող են փաստել դա, ինքը մեծաքանակ չափաբաժիններով lsd-ներ (թմրանյութի տեսակ) ա արել․ ռեյվ կուլտուրայում։ Ներգրավվածները բոլորը գիտեն, որ ինքը սուտ ա ասում, որ մենք իրեն ներքաշել ենք էս ամեն ինչի մեջ»։

Գեղամը նաև վստահեցնում է, որ Նելլին գիշերները ոտք չի դրել իրենց ակումբ։ Մինչդեռ Նելլին իր հրապարակման մեջ պատմում է, որ ակումբի մշտական այցելուներից է եղել և հրապարակավ պատռում է «The Office»-ի իր այցեքարտը։

նամակագրություն 2.png

«Անչափահասների մուտքը (մեզ մոտ) խստիվ արգելվում է»,— ասում է Գեղամը։ Նա պատմում է, որ Նելլին ֆոտոշոփել է իր փաստաթղթերը՝ իրեն չափահաս ներկայացնելով։ Նա պնդում է. «The Office»-ում թմրանյութ չի վաճառվում, և եթե լինի մեկը, որ մեզ մեղադրի դրա մեջ, դատի կտանք»։

Գեղամի կարծիքով Նելլիի հրապարակումը ոչ այնքան իր դեմ է, որքան՝ «The Office»-ի։

«Ես ջոկում եմ, որ ստեղ լիքը մարդիկ կան, որ իրան դրդում են էս ամեն ինչը անելուն։ Հենց գիտակցի, որ իրան օգտագործեցին, ամեն մեկը իրա շահն էր հետապնդում, ու թքած ունեն իր վրա, սկսելու ա հատ-հատ դրանց անունները տալ, ու էդ ժամանակ սաղի աչքերը կբացվի»։

Գեղամի խոսքով Նելլիին օգտագործում են իրենց վնասելու համար։ «Էս մշակույթը շատ փոքր ա դեռ Հայաստանում, ու քանի որ մենք որակ ենք տալիս, լավ ենք սպասարկում, մեր մոտ նվագում են աշխարհի ամենալավ դիջեյները, մյուս ակումբները, երբ իվենթ են ունենում, ուղղակի դատարկ են լինում, ու հիմա բոլորի նպատակը էս ամեն ինչը կործանելն ա»,— պնդում է նա։

Այս պատմության մասին մեր ուղարկած հարցմանն ի պատասխան, Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության կենտրոնական բաժինը հայտնում է. «Ոստիկանության բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում որևէ հանցագործության կատարման փաստ չի հայտնաբերվել»։

(Շարունակելի)

Թիմ՝

Թիմ

Հետաքննող

թիմ