Ֆոտո պատմությունՄայիս 2/2025

Անցիր, եթե կարող ես. Երևանի ստորգետնյա մարտահրավերները

Երևանում չնախատեսված տեղով փողոցն անցնելու համար կարող ես տուգանվել 5000 դրամ։ Եթե չես ուզում տուգանվել, պետք է անցնես կամ գծանշումներով, կամ էլ գետնանցումներով ու վերնանցումներով։

Երևանում կա մոտ 40 գետնանցում՝ գրեթե նույն խնդիրներով․ անձրևների ժամանակ դրանք լցվում են ջրով, որովհետև ջրատարներն էլ լցված են աղբով։ Պատերը խոնավ են, տհաճ հոտ է գալիս. ոմանք գետնանցումներում նաև բնական կարիքներ են հոգում։

Մենք շրջել ենք Երևանում, մտել հանդիպած գետնանցումները և փորձել ենք խմբավորել խնդիրները։

Խոնավություն․ կան ստորգետնյա անցումներ, որոնց պատերը խոնավությունից ճաքած ու բորբոսնած են, գետինը թաց է, ու դժվար է կռահել, թե ինչից։

zoom
Լուսանկարները՝ «Հայրենիք» կինոթատրոնի և «Հայրենիք» առևտրի կենտրոնի մերձակա գետնանցումներից

Գրոտած պատեր, նկարներ։ Ինչ ասես՝ տեսանք ու կարդացինք գետնանցումներում՝ սիրո խոստովանությունից մինչև ամենաթունդ հայհոյանքներ, չմիզելու հրահանգից մինչև վարձով տան հայտարարություն։

zoom
Լուսանկարները՝ թիվ 20 հիմնական դպրոցի և Տեխնոլոգիական քոլեջի մերձակա գետնանցումներից
zoom

Մթություն․ քաղաքի կենտրոնում կան գետնանցումներ, որտեղ լույսը երևում է միայն թունելի վերջում. էլեկտրական լուսավորություն չկա։

zoom
Լուսանկարները՝ Տեխնոլոգիական քոլեջի և Սբ. Սարգիս եկեղեցու մերձակա գետնանցումներից
zoom

Գարշահոտություն․ վատ հոտն անհնար է փոխանցել լուսանկարների միջոցով, աչքերն այն զգում են մրմռոցով, բայց տեսախցիկը հոտը չի փոխանցում։

zoom

Կան գետնանցումներ, որոնք դժվարանցանելի են առևտրի պատճառով. այնտեղ վաճառվում են սնունդ, ծաղիկ, գիրք ու տետր. ամեն ինչ։ Պատերին հայտարարություններ են՝ մեքենա ու բնակարան գնել և վաճառելու, վարկեր տալու և վերցնելու։

zoom
Լուսանկարները՝ մետրոյի «Գարեգին Նժդեհ» հրապարակի գետնանցումից
zoom

Գետնանցումներում չծածկված, կախ ընկած հոսանքալարեր կան, երբեմն՝ խրձերով։ Եթե կարճ միացում լինի, կամ հոսանքալարերը տաքանան, դրանք կարող են հրդեհի պատճառ դառնալ։

zoom
Գայի պողոտա-Սամվել Սաֆարյան խաչմերուկ
zoom

Հորդառատ անձրևներից գետնանցումները լցվում են ջրով։ Թողունակության խնդրի կամ աղբով լցված լինելու պատճառով հեղեղատարները չեն գործում։

zoom
Գայի պողոտա

Թեքահարթակներ․ հենաշարժողական խնդիրներով մարդու համար գետնանցումից օգտվելը փորձություն է։ Թեքահարթակները շատ կտրուկ են և չունեն արագության արգելակման մեխանիզմ։ Կան առանց թեքահարթակ գետնանցումներ, կան նաև աղբաթեքահարթակներ։

zoom
zoom

Ջրվեժի այս գետնանցումը վերածվել է աղբանոցի։ Սրանով կարող էինք անցնել մյուս կողմ, եթե միայն սողայինք կենցաղային ու շինարարարական աղբի վրայով։

zoom
zoom

Մի քանի քայլ էլ Երևանից դուրս եկանք՝ տեսնելու Աշտարակի խճուղում գտնվող գետնանցումի մուտքը, որը խորշ է հիշեցնում։ Քասախ գյուղի բնակիչներն ասում են՝ այստեղով անցնել չի լինի, վրայով են անցնում, և ավտովթարներն էլ հաճախակի են այս հատվածում. ՆԳՆ-ն վիճակագրություն չունի։ Գետնանցումի ցուցանակ չկա, աստիճանները քանդված են, կեղտոտ, դժվարանցանելի։

zoom
zoom

Մենք նկարել ենք Երևանի խոնավ, մութ, կեղտոտ ու գարշահոտ գետնանցումները։ Բայց գիտենք, որ մայրաքաղաքում կան նաև հարմարվետ ու բարեկարգ գետնանցումներ։ Բարձրաձայնում ենք, որ մեր նկարածներն էլ դառնան լուսավոր ու մաքուր, ինչքան շուտ, այնքան՝ լավ։

zoom

Հեղինակներ՝

Ուսանողներ

Ժենյա

Գևորգյան

Ուսանողներ

Սիմոն

Հովհաննիսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան