Ինֆոգրաֆիկա / ԱնիմացիաՄարտ 22/2021

Պաստառներ, որ պատմում են պատմություններ

Հետք Մեդիա Գործարանի ուսանողներն «Անիմացիա/Իլյուստրացիա» առարկայի շրջանակներում պատրաստել են պաստառներ տարբեր պատմությունների և պատկերացումների մասին։ Ստորև ներկայացնում ենք դրանք.

Էլեն Դանիելյան

Հետք Մեդիա Գործարանի համար որոշել էի էքպերիմենտալ պաստառ պատրաստել։ Մի քանի մոդեռն պաստառներից ոգեշնչվեցի ու ստացա, ըստ իս, Մեդիա Գործարանի ստեղծագործական միջավայրին առավել բնութագրական այս պաստառը։

Մենք որոնում, գտնում, ստեղծում ենք գաղափարները ու դրանք վերածում արտադրանքի, որ հրապարակելիս վստահորեն գրենք՝ մեր արտադրանքը ։)

zoom
poster_Elen_Danielyan-724x1024.jpg

Անի Ղուլինյան

Անիմացիայի դասին պաստառ պատրաստելու առաջադրանքի համար ուսանողների մի մասին որոշեցի նկարել նույն ոճով, իսկ Մերիի այլմոլորակայինի ակնոցը լավագույնս օգնեց այդ հարցում։

zoom
Poster_Ani_Ghulinyan-686x1024.jpg

Միլենա Բարսեղյան

Սա Հենրիկ Էդոյանի «Լույսը ձախ կողմից» ժողովածուի շապիկի իմ տարբերակն է։ Գիրքն ինքս ինձ նվիրել էի ծննդյանս առթիվ ու բանաստեղծություններում «հոսող» մտքերի տրամադրությունը փորձել եմ վիզուալ արտահայտել կազմի վրա։

zoom
Poster_Milena_Barseghyan-723x1024.jpg

Մերի Ստեփանյան

Կաթով թեյերը Չինաստանում շատ հայտնի են և սիրված։ Վերջերս մեծ տարածում ու սեր են սկսել վայելել նաև Հայաստանում: Ես էլ որոշեցի հետ չմնալ ու մտածել կաթով թեյերի բիզնես հիմնելու մասին։ Առաջին քայլը՝ պաստառի ստեղծումն արդեն արված է:

zoom
Poster_Meri_Stepanyan-724x1024.jpg

Մարինե Հովակիմյան

Խորհրդային շրջանում գործող լամպերի գործարանը փակվել է 2008 թվականին: Պաստառը երևակայորեն այդ շրջան տեղափոխված մի ֆիլմի մասին է, որը նկարագրում է նույն առարկան՝ պատրաստված մարդու ձեռքով և ավտոմատացված մեքենայով:

zoom
Poser_Marine_Hovakimyan-1-724x1024.jpg

Աննա Արզումանյան

Մարիո Պյուզոյի «Կնքահայր»-ը ստեղծագործությունը առաջին անգամ կարդացել եմ 15 տարեկանում։ Գիրքն ունենալու համար օրեր շարունակ համոզել եմ մայրիկիս, որ իր գրադարանից թույլ տա վերցնեմ։ Չեմ փոշմանում։ Գրքում իմ ամենասիրելի կերպարը Մայքլ Կարլեոնեն է, ում էլ ընտրեցի որպես պաստառի հերոս։

zoom
Poster_Anna_Arzumanyan-724x1024.jpg

Գոհար Պետրոսյան

«First Love»

Պաստառը աշխարհահռչակ BTS խմբի ռեփեր Մին Յունգիի «First Love» երգի համար է: Կորեերեն տեքստը երգի բառերից է՝ «Իմ հիշողության անկյունում, մի կողմում դրված էր շագանակագույն դաշնամուրը»:

zoom
Poster_Gohar_Petrosyan-729x1024.png

Նարեկ Ալեքսանյան

Գիտակից տարիքում, երբ սկսեցի ֆիլմեր դիտել, մի օր դրանք ինքս նկարելու երազանք առաջացավ։ Այն իրականություն դարձնելու համար դեռ շատ ժամանակ կա։ Չեմ համբերել ու պատրաստել եմ ապագա ֆիլմիս պաստառը։

Կհանդիպենք ֆիլմի պրեմիերային։

zoom
Poster_Narek_Alexanyan-768x1024.jpg

Սյուզաննա Պետրոսյան

Ապագա Ֆիլմիս պաստառն է, որը լինելու է աղբի վերամշակման գործընթացի մասին:

Պաստառի լուսանկարը նկարել եմ 2017թ. Ծաղկահավաքի ժամանակ, երբ փոքրիկ Թինան խաղում էր Ծիծեռնակաբերդ այցելած պապիկի հետ՝ նրան փոխանցելով ծաղկաթերթերը, որոնք օգտագործվելու էին թղթի և մոմի վերամշկակման մեջ։

zoom
Poster_Suzanna-Petrosyan-724x1024.jpg

Հեղինակներ՝

Ուսանողներ

Նարեկ

Ալեքսանյան

Ուսանողներ

Գոհար

Պետրոսյան

Ուսանողներ

Աննա

Արզումանյան

Ուսանողներ

Միլենա

Բարսեղյան

Ուսանողներ

Մարինե

Հովակիմյան

Ուսանողներ

Անի

Ղուլինյան

Ուսանողներ

Մերի

Ստեփանյան

Ուսանողներ

Էլեն

Դանիելյան

Դասախոս՝

Դասախոսներ

Լուսինե

Բեքարյան