Սյունիքի մոռացված գյուղերի

անորոշ ապագան

Այս նախագիծն իրականացվել է CFLI-ի աջակցությամբ։
Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն
Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI)
պաշտոնական քաղաքականության կամ դիրքորոշման հետ։

zoom

Մենք՝ Հետք Մեդիա Գործարանի թիմն ու ուսանողները, ուսումնասիրում և «գույքագրում» ենք փոքրաթիվ բնակչություն ունեցող հայաստանյան գյուղերը։ Փորձում ենք ներկայացնել Հայաստանի՝ 100-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրերը, դրանց աշխարհագրությունը, ռեսուրսները, ենթակառուցվածքները, մարդկանց կյանքը, բնակչության դինամիկան։ Փորձում ենք նաև հասկանալ՝ ի՞նչ ծրագրեր ունի պետությունն այս գյուղերի համար։

img

Սյունիքը Հայաստանի ամենահարուստ մարզն է՝ սոցիալ-տնտեսապես, նաև փոքրաթիվ բնակիչ ունեցող գյուղերով․ 58 գյուղ կամ անմարդաբնակ է, կամ 100-ից պակաս բնակիչ է ապրում։

Ինտերակտիվ քարտեզում վիդեո և ֆոտոպատմություններ են Սյունիքի 20 գյուղից։

Յուրաքանչյուր բնակավայրից պատմությանը ծանոթանալու համար քարտեզի վրա սեղմեք տեղադրության նշանին։